Thursday, August 13, 2020

Երաժշտության ընծան. Շերոն Լի



Նախորդ հատվածը

Նրա հարցին պետք էր պատասխանել, չնայած՝ պետք էր նաև զգուշանալ:
-Ես ոչինչ չեմ կարող շտկել, — ասաց Էնդին և զգաց դառը ճշմարտությունն իր որովայնում:
-Ոչ դուք…. գուցե, — ասաց աղջիկը, այժմ արագ խոսելով։ Նրա խոսքերը կարծես շնիկների նման ցատկոտում էին միմյանց վրայով:
-Կիթառը…. երաժշտությունը…. հենց դա, այդպես չէ՞: Ես դա զգում էի, դեռ այնտեղ… բարում: Ես զգում էի, թե ինչպես էր երաժշտությունը հոսում իմ ամբողջ մարմնով:
Նրա ծիծաղը նույնիսկ ավելի շատ էր դողում, քան ձայնը:
-Երաժշտությունը գերեց ինձ, հենց այդպես, երեխայի խաղի նման:
-Լսեք, օրիո՛րդ,- ասաց տղան,- այն, ինչ դուք ցանկանում եք…
-Ես ցանկանում եմ, որ դո՛ւք…. երաժշտությունը․․․. ես ․․․. ուզում եմ շտկվել։ Երաժշտությունը... կարող է դա անել, չէ՞։
Աղջիկը գտել էր հանգույցը, օրհնվի աղջիկը։ Նա չէր կարող շտկել մի բան, որ օրհնված է, դա ճիշտ էր, բայց երաժշտությունը ․․․, երաժշտությունը բոլորովին այլ էր։
Կրկին զգուշանալով ՝ տղան ասաց.
-Դա հնարավոր չէ շտկել: Ոչ այնպես, ինչպես դուք եք մտածում, ո՜չ, հնարավոր չէ։
Տղան վարանեց և հայացքը հառեց նրա վրա։
Սխալ վարք էր: Աղջկա դեմքը վարդագույն էր, աչքերը՝ կրակոտ։ Վառ կարմիր շուրթերը սեղմվեցին մինչև բաց վադագույն դառնալը։
-Ի՞նչն է Ձեզ անհանգստացնում,-հարցրեց տղան՝ ակամա արտաբերելով բառերը մեկ առ մեկ։
-Ես պարզապես ուզում եմ հեռանալ, ընդամենը,- ասաց աղջիկը՝ մատներով սեղմելով տղայի բազուկը,- բայց նա ունի դեղը, և նա …, ես… եթե չունենամ, ես կմեռնեմ։
Այդ ժամանակ տղան հասկացավ, թե ինչու են նրա աչքերը այդքան պայծառ և ինչու էր այդպես ցնցվում:
-Քո ընկերը քեզ թմրանյո՞ւթ է տալիս,- հարցրեց Էնդին։
Աղջիկը ջղաձգված գլխով արեց:
-Սկզբում պարզապես հրաշալի էր, այո, բայց այլևս՝ ոչ: Ես հոգնել եմ դրանից, բայց առանց դրա հիվանդ եմ:
-Այդպես է լինում թմրանյութից — ասաց Էնդին։ Նա ցավ էր ապրում աղջկա համար՝ հիմա արդեն հասկանալով, թե ինչու էր աղջիկը այդքան նիհար։ — Ոչինչ չի կարող շտկել դա, գոնե ես այդպես եմ լսել:
-Եթե կարողանամ հեռանալ,- ասաց աղջիկը,- գնալ Պորտլենդ: Ես ունեմ․․․, ես Պորտլենդում ունեմ հին դպրոցական ընկեր: Նա կօգնի ինձ:
-Այդ դեպքում դուք իմ կարիքը չունեք,- ասաց տղան,- Պորտլենդի վերջին տրոլեյբուսը կեսգիշերին կգա:
-Ես գիտեմ, չէ՞, այլապես ինչո՞ւ էի խնդրում ձեզ ուղեկցել ինձ կանգառ:
-Դու ասացիր, որ ուզում ես՝ քեզ օգնեմ՝ շտկվես,- հիշեցրեց տղան:
-Շտկվել․․․, ինձ պետք է… ես պետք է բավականաչափ ուժեղ լինեմ, որ հետ չգնամ, որ բարձրանամ այդ տրոլեյբուսը և հասնեմ Սառային:
Դա նրան ոչ մի լավ բան չէր տա, և դա կարող էր վնասել նաև Սառային, կախված նրանից, թե ինչքան խորը ազդեցություն է գործել թմրանյութը նրա վրա: Ինչևէ, տղան ինքն իրեն ասաց, որ դա իր խնդիրը չէ: Նա ոչ մի կապ չուներ Away- ի մարդկանց հետ:
Էնդին թեթև հառաչեց և ձեռքը դրեց աղջկա մատների վրա, որոնք կապտուկներ էին թողնում իր բազուկին:
-Ես Ձեզ հետ կսպասեմ,- ասաց նա աղջկան,- և միգուցե ես նվագեմ, քանի դեռ սպասում ենք:
Հույս վառվեց այդ չափազանց պայծառ աչքերում:
-Շնորհակալություն ․․․ 

 Թարգմանությունը՝ Մարգարիտա Գրիգորյանի
Խորհրդատու՝ Սիլվա Հարությունյան

No comments:

Post a Comment