Սկիզբը
Անգիտակցականի այս լայն գոտում, որը հուսալիորեն պաշտպանված է քննադատումից ու գիտակցության վերահսկողությունից, մենք լիովին անպաշտպան ենք, բաց ցանկացած տեսակի մտավոր ազդեցության ու հոգեկան վարակների դիմաց: Ինչպես ցանկացած տեսակի վտանգի ժամանակ, մենք կարող ենք կանխել հոգեկան վարակի ռիսկը միայն, եթե իմանանք, թե ինչն է հարձակվելու մեզ վրա, ինչպես նաև, թե որտեղ, երբ և ինչպես է այն տեղի ունենալու: Քանի որ «ինքնաճանաչումը» հատուկ փաստերի ճանաչման հարց է,
տեսությունն այստեղ դժվար թե օգնի։ Ինչքան շատ է տեսությունը պնդում իր համընդհանուր ճշմարտությունը, այնքան ավելի քիչ է այն ի վիճակի հանդես գալու որպես անհատական հատուկ փաստ՝ ճիշտ գնահատման համար: Ցանկացած տեսություն՝ հիմնված ամենօրյա փորձի վրա, անխուսափելիորեն վիճակագրական է ՝ ցուցադրում է ոսկե միջինը և մերժում կշեռքի երկու ծայրերի բոլոր բացառությունները՝ դրանք փոխարինելով վերացական իմաստով: Այս տեսությունը բավականին ճիշտ է, միայն կյանքում ոչ միշտ է ամեն բան ընթանում ըստ դրա: Չնայած դրան, տեսության վերացական իմաստը հայտնվում է որպես անշարժ, հիմնարար փաստ: Ծայրահեղությունների ցանկացած բացառություն, չնայած, որ դրանք պակաս իրական չեն, տեսության մեջ ընդհանրապես ներառված չէ, քանի որ դրանք հակասում են միմյանց: Օրինակ՝ եթե ես պարզեմ լողափի ամեն մի քարի կշիռը և ստանամ միջին քաշը 5 ունցիա, այդ ցուցանիշն ինձ քիչ բան կասի քարերի իրական բնույթի մասին: Ըստ իմ հետազոտության, ցանկացած մեկն, ով կորոշի առաջին փորձից վերցնել 5 ունցիա քաշ ունեցող քար, լրջորեն կհիասթափվի: Եվ իրականում հնարավոր է՝ պարզվի, որ երկար ժամանակ փնտրելուց հետո նույնիսկ երբեք էլ չի գտնի ճիշտ 5 ունցիա կշռող քար:
Վիճակագրության մեթոդը մեզ ցույց է տալիս փաստերը ՝ ոսկե միջինի լույսի ներքո, բայց մեզ ոչ մի պատկերացում չի տալիս դրանց էմպիրիկ իրականության վերաբերյալ: Չնայած նրան, որ միջին արժեքն անկասկած արտացոլում է իրականության ինչ-որ մաս, դա կարող է ավելի նենգ ձևով կեղծել ճշմարտությունը: Սա առաջին հերթին վերաբերում է վիճակագրությունների վրա հիմնված տեսություններին: Մինչդեռ փաստի առանձնահատկությունն իր անհատականության մեջ է: Կոպիտ ասած, իրական պատկերը բաղկացած է բացառապես կանոններից, սակայն բացարձակ իրականության մեջ անկանոնությունը գերակշռում է:
Սա պետք է հիշել ամեն անգամ, երբ խոսքն այն մասին է, թե տեսությունը կարող է լինել փոխադրամիջոց ՝ ինքնաճանաչման ճանապարհին: Գոյություն չունի և չի կարող ունենալ ինքնաճանաչում ՝ հիմնված տեսական ենթադրությունների վրա, քանի որ այս գիտության առարկան անհատն է՝ հարաբերական բացառությունը և «անկանոնություն» երևույթը: Անհատին բնորոշ հատկանիշները համընդհանուր չեն, այլ յուրօրինակ: Դա չպետք է վերցնել որպես ստանդարտ միավոր, այլ որպես յուրահատուկ բան, որը սկզբունքորեն չի կարող լիովին հասկացվել ու չի կարելի համեմատել մեկ այլ բանի հետ: Միևնույն ժամանակ, մարդը, որպես մարդկային ցեղի ներկայացուցիչ կարող է և պետք է բնութագրվի որպես վիճակագրական միավոր, հակառակ դեպքում նրա մասին ոչինչ հնարավոր չի լինի ասել:
Գիտական ենթադրությունների ազդեցության տակ ոչ միայն հոգեբանությունը, այլև անհատական անձը և անգամ անհատական իրադարձությունները դառնում են զոհը «համահարթեցման» և «տարբերությունների մաքրման», որոնք աղավաղում են իրականության պատկերը ՝ այն վերածելով հայեցակարգային միջինի: Մենք չպետք է թերագնահատենք աշխարհի վիճակագրական պատկերի հոգեբանական ազդեցությունը, դա մերժում է անհատին՝ նրան փոխարինելով անդեմ միավորներով, որոնք հավաքում է զանգվածային կազմավորումների մեջ: Կոնկրետ անհատի փոխարեն մենք ունենք կազմակերպությունների անուններ և որպես պետության վերացական գաղափարի գագաթնակետ ՝ քաղաքական իրականության սկզբունք: Միաժամանակ անհատի բարոյական պատասխանավությունը փոխարինվում է պետական շահերով ՝ raison d’etat(Պետական անհրաժեշտություն, պետության բարիք (ֆրանսերեն)): Անհատի բարոյական ու հոգևոր տարբերակումների փոխարեն մենք ունենք հասարակության բարեկեցություն և կենսամակարդակի բարձրացում: Անհատական կյանքի նպատակն ու իմաստը (որը միակ իրական կյանքն է) այլևս անհատական զարգացման մաս չէ, այլ պետության քաղաքականության մաս, որը պարտադրվում է անհատին: Այն բաղկացած է վերացական գաղափարի իրագործումից, որը հակված է գրավելու ամբողջ կյանքը: Անհատը գնալով ավելի ու ավելի է զրկվում սեփական կյանքն իր ուզած ճանապարհով ապրելու բարոյական իրավունքից: Նա կուշտ է, հագնված, մարզված ու կարգապահ՝ որպես հասարակության մի մասնիկ, նա դրված է համապատասխան բնակարանային միավորի մեջ, և նրան հաճույք ու գոհունակություն է հաղորդվում այն ձևով, ինչն ընկալված է ամբոխի կողմից: Ղեկավարներն իրենց հերթին նույն հասարակության միավորներն են, ինչպես սուբյեկտները և վերջիններից տարբերվում են միայն նրանով, որ կազմում են պետական քարոզչության խոսափողը: Նրանք ընդհանրապես կարող են չունենալ ընդհանուր իմաստ, պարզապես կարող են լինել լավ մասնագետներ և ամբողջովին անօգուտ իրենց մասնագիտության ոլորտից դուրս: Հասարակական քաղաքականությունը սահմանում է՝ ինչը պետք է ուսուցանվի, իսկ ինչը՝ ոչ:
Ինքը՝ Պետության ամենակարող դոկտրինան այն մարդկանց զոհն է, ովքեր մանիպուլյացիա են գործադրում պետության շահերից ելնելով ՝ զբաղեցնելով կառավարության ամենաբարձր պաշտոնները և ամբողջ ուժը կենտրոնացնելով իրենց ձեռքում: Յուրաքանչյուր ոք, ով ընկել է այս ցանկի մեջ արդար ընտրությունների, թե ճակատագրի քմահաճույքի բերումով, այլևս որևէ մեկին ենթակա չէ, նա ինքն է «պետական քաղաքականությունը» ու կարող է հետևել իր իսկ սահմանած ուղուն: Հետևելով Լուի 14-րդին ՝ նա կարող է ասել ՝ «Ես եմ պետությունը»: Այսպիսով՝ նա միակը կամ առնվազն մեկն է այն քչերից, ով կարող էր օգտագործել իր անհատականությունը, միայն եթե իմանար՝ ինչպես առանձնացնել իր անձը պետության դոկտրինայից: Բայց նրանք սովորաբար դառնում են իրենց իսկ հորինվածքների ստրուկը: Սակայն այդպիսի միակողմանիությունը հոգեբանորեն միշտ փոխհատուցվում է արտագիտակցական կործանարար միտումներով: Ստրկությունն ու ապստամբությունն անբաժանելի են: Արդյունքում ՝ ուժի ու ծայրահեղ կասկածանքի համար պայքարը թափանցում է ամբողջ օրգանիզմ ՝ վերևից ներքև: Ավելին, իր քաոսային անպաշտպանությունը փոխհատուցելու համար զանգվածը միշտ առաջ է բերում «առաջնորդ», ով, ինչպես պատմությունը սովորեցնում է մեզ, դառնում է իր իսկ էգո-գիտակցության զոհը:
Իրադարձությունների այդպիսի զարգացումը տրամաբանորեն անխուսափելի է, երբ անհատը, միաձուլվելով զանգվածին, դադարում է անհատ լինելուց: Ի հավելումն հսկայական զանգվածների ագլոմերացիային, որում անհատը ցանկացած պարագայում լուծարվում է, հոգեբանական զանգվածային գիտակցության հիմնական պատճառներից մեկը գիտական ռացիոնալիզմն է, որը զրկում է անհատին իր անհատականության ու արժանապատվության հիմքերից: Որպես սոցիալական միավոր՝ մարդը կորցնում է իր անհատականությունն ու դառնում պարզ, վերացական, վիճակագրական քանակ: Դա միայն կարող է հեշտությամբ փոխարինելի և ամբողջովին աննշան դեր խաղալ: Եթե դրան կողքից ռացիոնալ նայեք, ապա դա հենց այդպես է, և այս տեսանկյունից անհատի արժեքի վերաբերյալ քննարկումները լիովին անհեթեթ կլինեն: Ըստ էության դժվար է պատկերացնել մարդու, որն ունի անհատական, արժանապատիվ կյանք:
Եթե անհատին նայեք այս տեսանկյունից, նրա արժեքը նվազում է, ու յուրաքանչյուրը, ով կցանկանա մարտահրավեր նետել այս դիրքորոշմանը, շուտով փաստարկների պակաս կզգա: Այն փաստը, որ անհատն իրեն, իր ընտանիքի անդամներին կամ մտերիմներին համարում է նշանակալից, միայն շեշտում է իր զավեշտալի սուբյեկտիվությունը: Ի՞նչ նշանակություն ունեն մի քանի հոգին համեմատած տաս հազարին կամ հարյուր հազարին, ուր մնաց միլիոնին: Հիշում եմ ընկերներիցս մեկի մտածված հայտարարությունը, որի հետ խրված էինք մեծ ամբոխի մեջ: Նա հանկարծ բացականչեց ՝ «Ահա այստեղ է անմահության հանդեպ ձեր թերհավատության ամենաանհուսալի հիմքը, այս բոլոր մարդիկ ցանկանում են լինել անմահ»:
Որքան մեծ է բազմությունը, այնքան աննշան է անհատը: Եվ եթե անհատին ճնշում է աննշանության ու անզորության զգացումը, և նա զգում է, թե կորել է իր կյանքի իմաստը, որն ի վերջո նման չէ հասարակության բարեկեցության ու ապրելակերպի բարձր ստանդարտներին, նշանակում է, որ նա արդեն մոտ է պետության ստուկը դառնալուն ՝ անկասկած ցանկանալով նրա եռանդուն համախոհը լինել: Մի մարդ, որի հայացքն ուղղված է միայն արտաքին աշխարհին, և ով հետ է քաշվում «մեծ գումարտակների» տեսադաշտից, պատճառ չունի իր զգայարանների ու մտքի հասցրած տեղեկություններին ընդիմանալու: Սա հենց այն է, ինչ հիմա կատարվում է։
Մենք ամեն օր տեղեկանում ենք անհատի աննշանության և ապարդյունության մասին, եթե նա չի ներկայանում ինչ-որ կազմակերպության կողմից: Եվ ընդհաառակը, այն կերպարները, որոնք շրջում են համաշխարհային բեմերով, որոնց ձայնը հասանելի է բոլորին ՝ անկանոն մտածող հանրությանը, կարծես բարձրանում են ինչ-որ զանգվածային շարժման կամ հանրային կարծիքի շնորհիվ: Այնուհետև հասարակությունը կամ ծափահարում, կամ հայհոյում է նրանց: Քանի դեռ զանգվածային մտածողությունը գերիշխող դերում է, համոզմունք չկա, թե այս մարդիկ արտահայտում են իրենց կարծիքը, որի համար անձամբ պատասխանատու են, ոչ թե պարզապես հանրության կարծիքը:
Նման իրավիճակում զարմանալի չէ, որ անհատի համար գնալով ավելի է դժվարանում իր մասին կարծիք կազմելը, այդ պատասխանատվությունը դառնում է հնարավորինս խմբային, և անհատն այդ գործը հանձնում է թիմին: Այսպիսով՝ անհատն ավելի ու ավելի է դառնում հասարակության գործառույթը, չնայած որ հասարակությունը ոչ այլ ինչ է, քան վերացական գաղափար, ինչպես որ պետության գաղափարը: Երկու գաղափարներն էլ մարմնավորված են, այսինքն դարձել են ինքնավար: Մասնավորապես պետությունը դարձել է «կիսակենդան» արարած, որից ամեն ինչ սպասելի է: Իրականում դա քողարկման միջոց է նրանց համար, ովքեր գիտեն՝ ինչպես շահարկել դա: Այսպիսով, սահմանադրական պետությունն անցնում է հասարակության մի պարզ ձևի ՝ պարզունակ ցեղային կոմունիզմի:
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Մարինե Գալստյանի

No comments:
Post a Comment