Wednesday, March 4, 2020

Կորոնավիրուսն ու օլիմպիադան


Լոնդոնի պաշտոնյաները հայտարարել են, որ իրենց քաղաքը կարող է հյուրընկալել 2020թվի օլիմպիադան։ Օլիմպիադայի միջազգային կոմիտեն ընտրել էր Տոկիոն՝ Ճապոնիայի մայրաքաղաքը՝ անցկացնելու 2020թ. Օլիմպիադան։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ կարծում են, որ կորոնավիրուսը
կարող է խնդիրներ առաջացնել Ճապոնիայում։ Ճապոնացի պաշտոնյաները հայտարարել են, որ այնտեղ կա կորոնավիրուսով վարակված շուրջ 100 մարդ։ Ճապոնացի պաշտոնյաները չեն կարծում, որ կորոնավիրուսը կարող է խանգարել օլիմպիադային։ Լոնդոնի մի պաշտոնյա ասել է, որ Լոնդոնը պատրաստ է օգնելու Տոկիոյին։ Լոնդոնը 2012 թվականին է անցկացրել Օլիմպիադան, և քաղաքը կրկին կարող է անցկացնել ամենամեծ սպորտային իրադարձությունը։ Քաղաքը գիտի՝ ինչպես կազմակերպել մեծ սպորտային իրադարձություններ։ Օլիմպիադայի Միջազգային Կոմիտեն չի կարծում, որ անհրաժեշտ կլինի օլիմպիադան տեղափոխել Լոնդոն։

Թարգմանությունը՝ Հասմիկ Վարդանյանի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

No comments:

Post a Comment