Wednesday, January 1, 2020

Հետաքրքիր փաստեր Սուրբ Ծնունդի մասին



1.«Jingle Bells» երգը գրվել է Գոհաբանության[i] օրվա համար, ոչ թե Սուրբ ծննդյան։ Երգը գրվել է 1857 թվականին Ջեյմս Փիերփոնթի կողմից և հրապարակվել է «Մեկ ձիով, բաց սահնակ» վերնագրով։ Այն ենթադրաբար հնչել է կոմպոզիտորի կիրակնօրյա դպրոցի դասին Գոհաբանության տոնի ժամանակ, որպես Մեդֆորդ սահնակների հայտնի մրցավազքի հիշեցում։ «Jingle Bells»֊ը նաև եղել է առաջին երգը, որը հեռարձակվել է տիեզերքից:


2. Ռուդոլֆի կարմիր քիթը հավանաբար նրա շնչառական համակարգի մակաբուծային վարակի հետևանքն է։ Ըստ «Սուրբ ծննդյան ֆիզիկա. Հյուսիսային եղջերուի աերոդինամիկայից մինջև թուրքիայի տերմոդինամիկա» գրքի հեղինակ Ռոջեր Հիլֆելդի՝ աշխարհի ամենահայտնի հյուսիսային եղջերուն կարմիր քիթ ունի մակաբույծների պատճառով։ Ամեն դեպքում Ռուդոլֆի հարաբերությունը մակաբույծների հետ սիմբիոտիկ է. ի վերջո, կարմիր քիթն է ձմեռային մթության մեջ լուսավորում ճանապարհը իր ամբողջ թիմի համար։

3. Նիդերլանդներում Սինտերկլաասը (Սանտա Կլաուսի հոլոնդական տարբերակը) ժամանում է Իսպանիայից, այլ ոչ թե Հյուսիսային բևեռից։ Եվ սա հոլանդական ամանորի միակ տարօրինակ բանը չէ։ Սինտերկլաասը ունի իր փոքրիկ օգնականները, բայց նրանք պաշտելի, քրտնաջան աշխատող էլֆեր չեն. նրանք սև դեմքերով տղաներ և աղջիկներ են, որոնք կարող են փախցնել ձեր երեխաներին, եթե նրանք ինչ-որ սխալ բան անեն, և իրենց հետ տանեն Իսպանիա, ինչը, ըստ հոլանդացիների, խիստ պատիժ է։
4. Գերմանիայում, Հոլանդիայում և Ուկրաինայում տոնածառի վրա սարդ կամ սարդոստայն գտնելը բախտավորության նշան է։ Ըստ մի լեգենդի՝ սարդը վերմակով ծածկել էր մանուկ Հիսուսին, իսկ ըստ այլ լեգենդի՝ ծառի վրայի սարդոստայնը ոսկի և արծաթ է դարձել, երբ արևի լույսը ընկել է դրա վրա։ Այսպես թե այնպես, տոնածառ զարդարելը արհեստական սարդերով և սարդոստայններով ձեզ կբերի հաջողություն և բարգավաճում:

5. Սանտան ռետինի նման ձգում է ժամանակը, որպեսզի հասցնի բաժանել բոլոր նվերենրը մեկ գիշերում։ Ըստ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ աշխարհում 2.106 միլիոն 18 տարեկանից փոքր երեխա կա։ Եթե ենթադրենք, որ ամեն տնային տնտեսուհի ունի 2.5 երեխա միջինում, Սանտան պետք է 842 միլիոն կանգառ ունենա Ամանորի երեկոյան, ճամփորդելով 221 միլիոն մղոն։ Հաշվի առնելով տարբեր ժամային գոտիները, Սանտան ունի 36 ժամ նվերենրը բաժանելու համար, ուստի նրա միջին արագությունը կկազմի 650 մղոն վայրկյան։ Այն լույսի արագությունից դանդաղ է (հետևաբար, դա տեսականորեն գործարկելի է, բայց բավականին դժվար է խենթ ծեր մարդու համար)։ Հյուսիսային Կարոլինայի նահանգային համալսարանի մեխանիկական և օդատիեզերական ճարտարագիտության պրոֆեսոր Լարի Սիլվերբերգը առաջ է քաշում տեսակետ, որ Սանտան օգտագործում է հարաբերականության ամպեր՝ գործը ավարտին հասցնելու համար։ Հարաբերականության ամպերը, հիմնված հարաբերական ֆիզիկայի վրա, հնարավորություն են տալիս Սանտային ձգելու ժամանակը և ունենալու մի քանի ամիս նվերենրը բաժանելու համար, մինչդեռ այդ ժամանակը մյուսների համար ընդամենը մի քանի րոպե է։
6. Ամանորից երկու շաբաթ առաջ եղած օրը ամենաշատ քանակությամբ զույգերի բաժանման օրերից է։ Ըստ Facebook֊ի գրառումների և հրապարակումների տվյալների վերլուծման՝ զույգերը հակված են իրենց հարաբերություններին վերջ տալ Ամանորից երկու շաբաթ առաջ և Վալենտինի օրից երկու շաբաթ հետո՝ Գարնանային արձակուրդի ժամանակ։ Այնուամենայնիվ, Ամանորը ամենաքիչ բաժանումների օրն է։

7. Հայաստանում Սուրբ Ծննդյան տոների ավանդական կերակուրը տապակած ձուկ է՝ գազարով և սպանախովՇատ հայեր Ծննդյան տոներից մեկ շաբաթ առաջ ծոմ են պահում, այդ իսկ պատճառով ստամոքսը չգրգռելու համար Սուրբ Ծննդյան ընթրիքի ճաշացանկը բավականին թեթև է լինում:


8. Ճապոնացիները ավանդաբար Սուրբ ծննդյան երեկոյան KFC են ուտում։ Չնայած նրան, որ Ճապոնիայում քրիստոնյա մարդկանց տոկոսը մոտ է զրոյի, ամեն Ամանորի երեխաները և մեծահասակները գնում են KFC՝ վայելելու տապակած հավի միս, որը ամենամոտն է հնդկահավին, որ կարելի է ձեռք բերել Ճապոնիայում։ Այս ամենը 1947 թվականին հաջողակ «Կենտուկի Սուրբ ծննդյան համար» մարքեթինգային արշավի շնորհիվ է։ Առաջին հերթին KFC-ին օտարերկրացիներին «Սուրբ ծննդյան ընթրիք» էր առաջարկում, որը պարունակում էր հավ և գինի՝ ուտելիք, որը հիշեցնում էր սննդի արտագաղթ և զբոսաշրջիկը իրեն տանը կզգար։ Հսկայական հաջողություններից հետո KFC-ին սկսեց ամեն տարի անել այս առաջարկը, միչև արագ սննդի ցանցը կապվեց ամանորի շրջանի հետ։
9. «X» տառը «Xmas» բառում չի հանում «Christ»֊ը «Christmas»֊ից։ «Xmas»֊ը «Christmas» բառի սովորական կրճատումն է, սակայն որոշ մարդիկ կարծում են, որ այդ ուղղագրությունը ճիշտ չէ, որովհետև այն հանում է «Christ»֊ը «Christmas»֊ից։ Մի անհանգստացեք, ոչ ոք ոչ մի տեղ չի կորցում «Christ»֊ը։ Հունական այբուբենում «X» տառը (chi) Christ կամ Քրիստոս բառի առաջին տառն է։
10. Առաջին արհեստական տոնածառը ծառ չէր։ Այն բադի կանաչ ներկված փետուրներից էր պատրաստված։ Առաջին արհեստական տոնածառը մշակվել է Գերմանիայում 19րդ դարում,  մեծ անտառահատումների պատճառով։ 20-րդ դարի սկզբին փետուրից ծառերը շատ հայտնի դարձան և վերջապես հասան ԱՄՆ։
11. Իսլանդական Սանտաները 13ն են՝ մեկ ծեր կնոջ հետ, ով առևանգում է երեխաներին։ Իսլանդիայի Սուրբ ծնունդը կրոնի, հեքիաթների և բանահյուսության գունագեղ խառնուրդ է։ Մեկ ձմեռ պապի փոխարեն երեխաներին այցելում են 13 Յուլե Լադներ, կամ նրանք լավ արաքների համար պարգևատրում են, կամ վատերի համար պատժում են։ Տոնական ժամանակահատվածը սկսվում է Սուրբ ծննդից 13 օր առաջ։ Ամեն օր Յուլե Լադներից մեկն է գալիս տուն և երեխայի՝ տոնածառի տակ թողած կոշիկն է լցնում քաղցրավենիքներով և փոքր նվերներով, կամ էլ փտած կարտոֆիլով, կախված նրանից, թե երեխան ինչպես է իրեն պահել այդ օրվա ընթացքում։ Յուլե Լադների մայրը՝ կիսատրոլ, կիսահրեշ, սարսափեցնող կինը՝ Գրիլան, առևանգում է չարաճճի երեխաներին և եռացնում նրանց իր կաթսայում։

12. Գերմանիայում Heiligabendը կամ Ամանորի երեկոն, ասվում է, որ կախարդական ժամանակ է, երբ մաքուր սրտով հնարավոր է լսել կենդանիների խոսակցությունը։ Նրանք նաև կարող են տեսնել, թե ինչպես է գետը գինի դառնում, տոնածառը ծաղկում է և պտուղ տալիս, սարերը բացվում են՝ բացահայտելով ներսում թաքնված գոհարները և զանգի զնգոցը կարելի է լսել ծովի հատակից։



[i] Երախտագիտություն հայտնելու տոն մի շարք երկրներում՝ ԱՄՆ, Կանադա և այլն

Թարգմանությունը՝ Տիգրան Սերոբյանի

No comments:

Post a Comment