Friday, November 9, 2018

Մեծ բիզնես

Դանին կանգնած էր Մանհեթենի կամրջի վրա: Նա հանկարծ նկատեց մայթին ընկած  ծխախոտի դեռ վառվող մի մնացորդ և շտապեց վերցնել այն: Ներս քաշելով ծուխը՝ Դանին փոքր, կապույտ ծխի օղակներ արտաշնչեց գարնանային խոնավ օդի մեջ:
Ծխախոտի մնացորդը վայելելով՝ նա մտածեց իր ներկայիս վիճակի մասին:
«Ի՞նչ իմաստ ունի այս ամենը,- ասաց նա ինքն իրեն,- ահա՝ ես՝ երիտասարդ տղամարդ, որ ցանկացած աշխատանք է փնտրում: Ես անկասկած հիմար չեմ: Ես համաձայն եմ ամեն ինչ անել: Ինձ համար մեկ է, թե ինչ կանեմ, բայց անգամ այդպես բախտս չի բերում: Ես պիտի ուրիշների նետած ծխախոտի մնացորդը ծխեմ: Մե՛ր տղա, ի՞նչ պիտի մարդ անի, որ դառնա Ռոքֆելլերի կամ Վանդերբիթի գործընկերը: Նրանք սկսեցին քչից։  Ինքս էլ եմ այդպես ուզում:

Իսկ իմ տաբատի ծակ գրպանում ընդամենը ութ դոլար և հիսուն ցենտ կա: Եվ սատանան գիտի, թե ես ինչքան կարող եմ ծայրը ծայրին հասցնել այդ ութ ու կես դոլարով. մի շաբա՞թ, երկո՞ւ, մի ամի՞ս: Ի սեր աստծու, որտե՞ղ կարող եմ ես գործ գտնել:

Գրողը տանի, հիմա տեղատարափ անձրև կսկսվի, իսկ իմ կոշիկները ծակ են: Ծա՞կ, ամբողջությամբ ծակեր, ծակերից բացի՝ ոչինչ, ծակեր և ոչ թե կոշիկ: Որտե՞ղ կարող եմ թաքնվել անձրևից: Գնամ փոստատուն, մի քիչ մանամ այնտեղ»։
Մինչ փոստատուն հասնելը նա մինչև ոսկորները թրջվեց:
Կանգնած փոստատան գլխավոր սրահում՝ նայում էր, թե ինչպես են մարդիկ այս ու այն կողմ գնում: Գրասեղաններից մեկի վրայից վերցրեց ինչ-որ մեկի թողած մի գրությունը, սկսեց կարդալ: Առաջին մի քանի տողերը կարդում էր անուշադիր, բայց ինչ-որ մի բան ցնցեց նրան: Նորից կարդաց և այս անգամ զարմաքից սուլեց: Առանց ժամանակ կորցնելու դուրս եկավ փողոց, գաղտագողի շուրջը նայեց և, թաքնվելով դռան հետևում, սկսեց այդ փոքրիկ գրությունը անգիր անել:
«Սիրելի ընկեր, երեկ՝ իմ մեկնելուց քիչ առաջ ես որոշեցի ազատվել իմ հին հագուստից: Ես արդեն Սան Ֆրացիսկոյում եմ, բայց հիշեցի մի սարսափելի բան: Իմ մեկնելուց մի գիշեր առաջ ես պարոն Բուռբռիջին եմ հանդիպել: Նա իր հազար դոլար պարտքը վճարեց, և ես այն դրեցի իմ մաշված պիջակի ներսի գրպանը: Բայց ես այդ պիջակը և այլ հին իրեր վաճառել եմ օգտագործած հագուստի խանութին։ Գնա, խնդրում եմ, Բռուկլինի Փայնեփլ փողոցի 3-րդ շենք՝ Բլեքի՝ հին հագուստ վաճառողի մոտ. մի գուցե նա դեռ չի վերավաճառել իմ պիջակը»:

-Հազար դոլար,- շշնջաց Դանին հուզմունքով:- Այդ գումարը կարող է ինձ վերստեղծել։ Գրողը տանի, ես մտադիր եմ իմ ութ դոլարը վտանգել:

«Black and Son» տղամարդկանց օգտագործված հագուստի խանութը լի էր հաճախորդներով, երբ Դանին ներս մտավ։ Ծերունի Բլեքը, վերնաշապիկի թևքերը քշտած, մաքրեց դեմքի քրտինքը և հրահանգներ տալով իր աշխատողներին, որոնք զբաղված էին հագուստը այս ու այն կողմ դասավորելով՝ շտապեց Դանիի կողմը՝ սպասարկելու նրան։
-Ի՞նչ կարող եմ ձեզ համար անել, պարո՛ն:
– Կոշտ բրդյա ի՞նչ կառաջարկեք:
-Կոշտ բրդյա՞, պարո՛ն: Իհա՛րկե, վերջնին բերածը. իմ օգնականը հիմա կմոտենա ձեզ: Ջո՛ն, վազի՛ր, բեր այն բրդյա պիջակը, որը մենք այն օրը գնեցինք պարոն Ռոքֆելլերից:
-Մտածում եմ,- ասաց Դանին, որ կարծես թե միտքը փոխել էր,- մտածում եմ՝ գերադասելի է սովորական բրդից լինի։
-Ինձ որ հարցնեք, պարոն, սովորական բուրդն ամենալավն է ջենթլմենի համար։
-Բարի, կարծում եմ՝ մուգ կապույտ ինչ-որ բան եմ ուզում:
-Ես կարող եմ ձեր ուզածը տալ, պարոն, մի բոլորովին բացառիկ բան,-բացականչեց պարոն Բլեքը,- Ջո՛ն, տեղը թող կոշտ բուրդը։ Բեր այն կապույտ սովորական բրդիցը, որ պարոն Գուլդից առանք։ Դա հենց անհրաժեշտ չափսն է։
Եվ պարոն Բլեքը շրջվեց հաջորդ հաճախորդի կողմը։
-Այն կապույտ կոստյումի պիջակը,-բղավեց աշխատողը փոքր տղային։ -Վազիր, Ռալֆ, արագացրու, բեր այն մուգ կապույտ կոստյումի բաճկոնը։
Տղան արագ վազեց բերելու բաճկոնը, և վայրկյաններ անց Դանին փորձում էր պիջակը, որը թույլ կախված էր նրա նեղ ուսերի վրա:
-Այն ճիշտ ձեր չափսով է, ինչպես ձեռնոցը, պարո՛ն ,- բացականչեց աշխատողը հիացմունքով: -Բարձրակարգ դերձակն անգամ ավելի լավ չէր կարի։
Դանին դանդաղ տարավ ձեռքերը պիջակի գրպանները: Նրա սիրտը մի պահ կանգնեց և սկսեց նորից աշխատել: Կոկորդը մաքրելով՝ նա հարցրեց գինը և առանց սակարկելու վճարեց յոթ ու կես դոլար: Կես ժամ հետո նա նստած էր Կոլոմբոս այգում՝ մեծ փաթեթը ձեռքին:Նա չէր կարողանում հուզմունքը հաղթահարել:
Նա արագորեն բացեց ծանրոցը, հանեց մուգ կապույտ պիջակը և ձեռքը մտցրեց ներսի աջակողմյան գրպանը , որի մեջ գտավ սև կաշվե դրամապանակ, բացեց այն և սկսեց  դողացող ձեռքերով հաշվել:
-Տասնմեկ հազար երեք հարյուր դոլար,- կմկմաց նա,- տասնմեկ հազար երեք հարյուր դոլար, Դանի՛, մե՛ծ տղա, սա մեծ բիզնես է:

***

Երբ երեկոյան ժամը իննից հետո խանութը փակում էին, վաճառողը գոհունակ ժպիտով ասաց պարոն Բլեքին.
-Այսօր նույնպես գերազանց առևտուր արեցին, չէ՞, պարոն։ Շուտով կվաճառենք բոլոր հին հագուստները։ Լավ վաստակում ենք այս էժան բաճկոններից, չէ՞։
-Շատ լավ է,- ասաց պարոն Բլեքը ժպտալով,-հոգացե՞լ ես, որ այդ նամակները գրվեն։
-Իհարկե, պարոն Բլեք, հինգ հարյուր հատ։
-Շատ լավ, որդիս կզբաղվի դրանցով։ Վաղը՝ առավոտյան, նա դրանք նորից «կկորցնի» փոստատներում, մետրոներում ու հեռախոսախցիկներում։ Մենք երկու օրում այս ամենը կվաճառենք։ Հրաշալի գաղափար է այդ հազար դոլարանոց նամակը։
Պարոն Բլեքը խանութով մեկ մի բան էր փնտրում։
-Ռա՛լֆ,- կանչեց,- բե՛ր բաճկոնս։
-Ձեր բաճկո՞նը, պարոն։
-Այո, կախել էի աթոռի վրա։ Կապույտ բաճկոնս։
-Հա՜, դա՞,-մռթմռթաց տղան ու աչքերը լայն բացեց,-դա այսօր կեսօրին վաճառեցինք, պարոն։

Բնագիրը
Թարգմանությունը՝ 10-րդ դասարանի՝ ընտրությամբ անգլերենի խմբի
Դասավանդող՝ Սիլվա Հարությունյան

No comments:

Post a Comment