Sunday, November 25, 2018

Աղբ մտքերից ուղեղը ազատելու միջոցներ


Անպետք հիմարություններ կան մեր գլխում, որոնցից, ինչքան հնարավոր է՝ շուտ պետք է ազատվել:
Ազատելով Ձեր կյանքը անպետք իրերից՝ դուք կզգաք հաճելի փոփոխություններ: Ոչ միայն կարդացեք, այլև փորձե՛ք:


1.Ազատվեք միշտ Ձեր ճշմարտացիությունը ապացուցելու կարիքից. 
Մեր մեջ այնքան շատ են նրանք, ովքեր նույնիսկ հիանալի հարաբերությունները վտանգի մեջ դնելով, ցավ պատճառելով ու սթրես առաջացնելով՝ չեն կարողանում համակերպվել ու ընդունել ուրիշի դիտակետը: Դա այդքան չարժե:

2.Վերջ տվեք կառավարելուն
Պատրաստ եղեք հրաժարվելու կառավարելուց այն, ինչ կատարվում է Ձեզ հետ. իրադարձությունները, իրավիճակները, մարդկանց և այլն: Հարազատները լինեն, մտերիմերը թե փողոցի անծանոթները, պարզապես թույլ տվեք նրանց լինելու այնպիսիս, ինչպիսին կան:

3. Վերջ տվեք ուրիշին մեղադրելուն
Ազատվեք ուրիշներին մեղադրելու անհրաժեշտությունից այն բանում, որ Դուք ինչ ւր բան ունեք կամ չունեք, որ Դուք զգում եք կամ չեք զգում: Դադարեցրեք Ձեր էներգիան սփռելն ու լիովին պատասխանատվություն վերցրեք Ձեր իսկ կյանքի համար:

4. Դադարեցրեք բացասական զրույցը ինքներդ Ձեզ հետ
Որքան շատ մարդ է ինքն իրեն վնասում միայն այն պատճառով, որ թույլ է տալիս՝ բացասական մտքերն ու զգացմունքները կառավարեն իր կյանքը: Մի՛ հավատացեք այն ամենին, ինչ ասում է Ձեր տրամաբանական դատող խելքը: Դուք ամենալավն եք ու ընդունակ եք ավելիին, քան ինքներդ կարծում եք:

5. Վերջ տվեք բողոքելուն
Ազատվեք մշտական պահանջմունքից շատ բաներից բողոքելու՝ մարդկանցից, իրավիճակներից, իրադարձություններից, որոնք Ձեզ դժբախտացնում են, տխրեցնում և ճնշում։ Ոչ ոք չի կարող Ձեզ դարձնել դժբախտ, ոչ մի իրավիճակ չի՛ կարող Ձեզ հուսախաբ անել: Իրավիճակը չէ, որ այս կամ այն զգացմունքն է առաջացնում:

6. Հրաժարվեք քննադատելուց
Վերջ տվեք քննադատելուն մարդկանց, ովքեր տարբերվում են Ձեզնից, և իրավիճակներից, որոնք չեն համապատասխանում Ձեր ակնկալիքներին: Բոլոր մարդիկ տարբեր են:

7. Ազատվեք ուրիշների վրա տպավորություն թողնելու պահանջմունքից
Վերջ տվեք ձևացնելուն ու լինելուն այնպիսին, ինչպիսին Դուք իրականում չեք: Հանեք դիմակը, ընդունեք ու սիրեք Ձեր սեփական ԵՍ-ը:

8. Վերջ տվեք փոփոխություններին դիմակայելուն
Փոփոխությունները նորմալ բան են, ավելին՝ դրանք անհրաժեշտ են  Ա կետից Բ կետ շարժվելու համար: Դրանք օգնում են փոխել և՛ մեր, և՛ շրջապատի կյանքը:

9. Մի՛ պիտակավորեք
Վերջ տվեք պիտակավորելուն այն մարդկանց ու իրավիճակները, որոնք Դուք չգիտեք կամ պարզապես չեք հասկանում: Աստիճանաբար բացեք գիտակցությունը նորությունների համար:

10. Բաց թողեք անցյալը
Գիտենք, որ դա բարդ է: Մանավանդ այն դեպքում, երբ անցյալը ավելի է դուր գալիս, քան ներկան, իսկ ապագան վախեցնում է: Բայց Ձեզ անհրաժեշտ է ընդունել այն փաստը, որ ներկան այն է, ինչ Դուք ունեք:

11. Ազատվեք վախերից
Վախը ընդամենը խաբկանք է, այն գոյություն չունի, Դուք եք ստեղծել: Այդ ամենը Ձեր մտքում է: Փոխեք Ձեր ներքին հարաբերությունները, ու արտաքինը իր տեղում կլինի:

12.Դադարեք արդարանալուց
Բացահայտեք արդարացումներն ու ուղարկեք դրանք թոշակի: Հաճախ մենք սահմանափակում ենք մեզ արդարացումների պատճառով:

13. Վերջ տվեք ուրիշի սպասելիքներով կյանքը ապրելուն 
Չափից շատ մարդիկ են ապրում այն կյանքով, որը իրենց չի պատկանում: Նրանք ապրում են իրենց կյանքով  ըստ նրա, թե ինչն են ուրիշները լավ համարում իրենց համար, անում են այն, ինչ իրենցից սպասում են ծնողները, ընկերները, ուսուցիչները, կառավարությունն ու հասարակությունը: Նրանք արհամարհում են իրենց ներքին ձայնը, ներքին կոչը: Նրանք այնքան են տարված ուրիշների սպասելիքներն իրականացնելով, որ կորցնում են սեփական կյանքի կառավարումը: Նրանք մոռանում են, թե ինչն է ուրախություն բերում, ինչ են իրենք իրականում ուզում, և որպես վերջնակետ՝ նրանք մոռանում են հենց իրենց մասին։

Թարգմանությունւը՝ Մարգարիտա Կարախանյանի

No comments:

Post a Comment