Saturday, October 13, 2018

Մայաների զարմանալի քաղաքակրթությունը


Ցածր խտությամբ քաղաքայնացում

Երբ քաղաքները աճում են, դառնում են ավելի խիտ: Այսինքն՝ բնակչության աճի հետ մարդիկ ապրում և աշխատում են միմյանց ավելի մոտ: Հետազոտողները միշտ մտածել են, որ դա նպաստում է մտահաղացումների փոխանակմանը և ուսուցմանը հասարակության ներսում: Այդպիսի ընթացք ունենում է քաղաքակրթությունների մեծամասնությունը, անգամ եթե դրանք դարերով վերացված են եղել: Բայց մայաները այդ ընթացքով չեն գնացել: Նրանց
քաղքներից որն էլ բնակչության թվով աճել է, քաղաքը մեծացել է դրսից: Փոխանակ հարևաններին ավելի մոտ ապրելու, մարդիկ միմյանցից նույն հեռավորության վրա են բնակություն հաստատել՝ դրանով մեծացնելով ապրելավայրի տարածքները (հնէաբանները դա հիմա անվանում են «քաղաքայնացում ցածր խտությամբ»): Այդ ոչ սովորկան մոտեցումը մարտահրավեր է նետում իր՝ քաղաք ասվածիի սահմանմանը և նախկին պատկերացմանը, թե քաղաքները դառնում են ավելի խիտ:

Սովորական մայաները
Մայաների բնակչության մեջ մեծամասնություն էր կազմում ցածր դասակարգը: Այնուամենայնիվ, որմնանկարներն ու արվեստի այլ ձևերը օգտագործել են գրեթե բացառապես էլիտար դասերի ներկայացուցիչները: Այդ իսկ պատճառով մայաների առօրյա կյանքի հիմնական մասը հայտնի չէ: 2009 թվականին հետազոտողները Մեքսիկայի Կալակմուլա քաղալում մաքրել են նկարազարդ մի բուրգ: Բուրգի պատերից մեկին նկար է հայտնաբերվել, որտեղ անսպասելիորեն ցուցադրված են «հասարակ» մայաները՝ աշխատանքի պահին: Թվում է, թե զարմանալի ոչինչ չկա, բայց դա առաջին այդպիսի բացահայտումն էր մայաների պատմության մեջ: Հազվադեպ հատվածը ցույց է տալիս, թե ինչպես են մարդիկ ուտելիք պատրաստում (եգիպտացորենի շիլա), մշակում ծխախոտի տերևները և խմում թասերից: Բոլոր դրվագները մակագրված են  հիերոգլիֆներով։ Այդ հայտնաբերության և հետագրությունների շնորհիվ գիտնականները նաև առաջին անգամ իմացան «աղ» և «եգիպտացորեն» բառերը մայաների լեզվով: Հետաքրքիր է, որ հին շինարարները մի ժամանակ վերանորոգել են կառույցը և քանդել մի քանի պատ: Բայց չգիտես ինչու, նրանք որոշել են խնամքով թաքցնել որմնանկարը կավի շերտի տակ: Հայտնի չէ անգամ, թե ինչի համար էր կառուցված բուրգը:


Թարգմանությունը՝ Դոնարա Թովմասյանի



Մայաների էկոլոգիական հետքը
Ինչ-ինչ պատճառներով տարածված է այն փաստը, որ մայաները ապրել են բնության հետ ներդաշնակ: Նրանք իսկապես չեն ունեցել ջերմոցային գազեր և պլաստիկ, սակայն այս մշակույթը չի պահպանել բնությունը անվնաս: 2018թվին գիտնականները հայտնաբերեցին ածխածնի կամ դրա պակասի ապացույցներ. չէ՞ որ մայաները անտառները կտրել են զանգվածաբար: Նրանք վառելափայտի, գյուղատնտեսության և իրենց տաճարների համար հողատարածքի կարիք ունեին: Մայաների մշակույթը անհետացել է Ք.հ 900թ.-ին և հաջորդող 1100 տարում անտառները վերականգնվել են: Այսօր, մայաների ապրելավայրերի մեծ մասը նման է հինավուրց, կուսական անտառների: Սակայն հողատարածքների մի քանի փորձաքննություն տագնապալի արդյունք ցույց տվեց.  հողը չի վերականգնվել: Այս վայրում կարող են աճել ծառեր, բայց հողը ծառահատումից նույնիսկ հազարավոր տարիներ հետո այլևս չի կարող պահպանել ածխածինը սովորականի պես: Փաստորեն հողի՝ ածխածնի պահպանման կարողությունը զգալիորեն նվազել է: Սա լավ լուր չէ կլիմայագետների համար, որոնք հույս ունեին վերատնկած անտառներն օգտագործել ածխածնի պաշարները շատացնելու համար:

Շոկոլադե փողերը
Մայաները երբեք չեն օգտագործել դրամներ:Ուրիշ հին մշակույթների նման, նրանք, ամենայն հավանականությամբ, պարզապես փոխանակել են անհրաժեշտ ապրանքները: 2018 թվին անտիկ արվեստը հուշեց զվարճալի մի նյուանս մայաների ֆինանսական գործառույթների՝ ուտելի վալյուտայի գոյության մասին: Հայտնի է, որ մայաները տաք շոկոլադի երկրպագուներ էին: Հնում գիտնականները հիմք էին ընդունում այն, որ մարդիկ շոկոլադը օգտագործում են որպես տաք ըմպելիք: Նոր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ շոկոլադը օգտագործվում էր ոչ միայն փոխանակման համար, այլ նաև հարկի տեսակ էր։ Վերլուծության համար օգտագործել են մայաների ծաղկման շրջանի(Ք.հ. 250-900թթ) պատկերները, այդ թվում՝ որմնանկարները, պատկերազարդ  խեցեղենն ու փայտի փորագրությունները։ Պարզվում է՝ յոթերորդ դարի ընթացքում շոկոլադը (երբեմն նաև հեղուկ վիճակում) օգտագործվել է փոխանակման համար։ Ութերորդ դարի սկզբից, ինչպես երևում է, հեղինակավոր սնունդը օգտագործվել է որպես դրանմ և հարկ՝ կակաո-պարկուճների ձևով։ Բացի կակաո-պարկուճներից՝ որպես հարկ օգտագործվել է նաև հյուսվածքը։

Թարգմանությունը՝ Եվա Սարգսյանի

No comments:

Post a Comment