Friday, October 12, 2018

Ինչպես են աշխարհը տեսնում դալտոնիկները


Երբևէ մտածե՞լ եք՝ ինչպես են տեսնում աշխարհը մարդիկ, որոնք չեն կարողանում մեզանից շատերի պես տարբերել գույները: Այս նյութը ձեզ կօգնի այդ մասին պատկերացում կազմելու: Չնայած անվանը՝ գունակուրություն, չի նշանակում, թե այդ արատով տառապող մարդիկ ամեն ինչ տեսնում են սև ու սպիտակ: Իրականում 99 տոկոսը տեսնում է գույները, այնպես որ ավելի ճիշտ կլինի ասել «գունային տեսողության սղաճ»: Համաձայն color-blindness.com կայքի տեղեկությունների՝ կանանց 0,5% (այսինքն 1-ը 200-ից) և տղամարդկանց 8% (1-ը 12-ից) տառապում են դալտոնիզմի այս կամ այն տեսակով:


Նորմալ տեսողություն
Այսպես են տեսնում նորմալ տեսողությամբ մարդիկ:









Դեյտերանոպիա
Գունակուրության ամենատարածված տեսակն է: Դեյտերանոպիայով տառապում են 4,63% տղամարդիկ և 0,36% կանայք: Շատերը չեն էլ հասկանում: Ուղղակի նրանք գույները մռայլ են տեսնում, մանավանդ՝ կարմիրը և կանաչը:




Պրոտանոպիա
Պրոտանոպիայով տառապող մարդիկ կարմիր և կանաչ գույները շատ թույլ են տեսնում, իսկ դեղին և կապույտ գույները տեսնում են ինչպես նորմալ տեսողությամբ մարդիկ: Այս տեսակը հանդիպում է տղամարդկանց միայն մեկ տոկոսի մոտ:




Տրիտոպիա
Տրիտոպիայով մարդկանց համար աշխարհը վարդագույն- կանաչ է: Հազվադեպ հանդիպող գունակուրության տեսակ է, որով տառապում են ուղիղ 0.0001% տղամարդիկ և կանայք:





Ամբողջական գունակուրություն
Ամենաքիչը հանդիպող գունակուրության տեսակն է: Ամբողջ մարդկության ընդամենը 0,00003%  է տառապում ամբողջական գունակուրությամբ:


Աղբյուրը



Թարգմանությունը՝ Նարե Մամիկոնյանի

No comments:

Post a Comment