Thursday, May 3, 2018

Ինչու Հայաստանում թավշյա հեղափոխությունը հաղթեց առանց կրակոցների

Միջազգային լրատվամիջոցները՝ մեր մասին
Ռայան Դեմիտրի
BBC նորություններ
1 մայիսի, 2018

Զանգվածային բողոքի խաղաղ ակցիաները Հայաստանում՝ փոքրիկ, հետխորհրդային մի պետությունում, հանգեցրին ջրբաժանի:
Ընդդիմադիր քաղաքական գործիչը, որ հեղափոխություն էր անում, խորհրդարանում տանուլ տվեց վարչապետի ընտրության համար քվեարկությունում, սակայն նրա շարժումը դուրս մղեց Հայաստանի ղեկավարին և մեծացրեց ազատ և արդար ընտրությունների հույսը:

Երբ 42-ամյա Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին իր սպորտային կանաչ շապիկով դուրս եկավ Հայաստանի երկրորդ քաղաք Գյումրիից՝ «Իմ քայլը» բողոքի երթը անցկացնելու, նրան միացել էին ընդամենը մի քանի տասնյակ մարդ, որոնք հիմնականում լրագրողներ էին:
Ապրիլի 13-ին, երբ պատգամավոր և նախկին լրագրող Նիկոլ Փինյանը հասավ Երևան, նրա շարժմանը միացել էին արդեն հազարավոր մարդիկ։
Շատ հայերի համար 1991 թվին Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր առաջին անգամն է, որ կարող են հավատալ ավելի լավ ապագայի։
Երբ մի բարմեն քո հյուրանոցում բացում է պահարանը և հանում է ազգային դրոշը ցույց տալու համար, որ ինքն աջակցում է բողոքի շարժմանը, դու գիատակցում ես , որ ինչ-որ մի բան հիմնովին փոխվում է։
Նույնը վերաբերվում է 17 -ամյա սովորողին, ով դասերից փախչում է, որ մասնակցի երկշաբաթյա հանհահավաքներին , որովհետև նա ցանկանում է ավելի լավ կրթություն, հեռավոր գյուղերից մարդիկ զգում են, որ իրենց ձայնը վերջապես լսելի է, և 12-ամյա երեխաները փակում են ճանապարհները՝ որպես համազգային քաղաքացիական անհնազանդություն։
- Մենք բողոքել ենք նախկինում շատ անգամներ, բայց այդ ակցիաները  չեն հանգեցրել ոչ մի փոփոխության, և մարդիկ կորցրել են հույսը, - ասում է Մհեր Գաբրելյանը։ -Այս անգամ ամեն ինչ այլ կերպ է, քանի որ կա մեկը, ով առաջնորդում է մեզ։

 Հայաստանում հեղափոխության ընթացքը
Ապրիլի 13 Հազարավոր մարդիկ դուրս  եկան փողոցներ,  որից հետո սկսվեց 14 օրյա երթը։
Ապրիլի 17 Շարունակում  են բողոքի ցույցերը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վարչապետ է ընտրվել: Ութ օր հետո նրա կառավարումն ավարտվում է:
Ապրիլի 22 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ, որից հետո նրան բերման են ենթարկում։
Ապրիլի 23 Նիկոլ Փաշինյանը ազատ է արձակվում, և Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս՝ խոստովանելով, «Ես սխալվել էի»: Զինորնեը միանում են բողոքին:
Ապրիլի 27 Վարչապետի պաշտոնակատար է նշանակվում Կարեն Կարապետյանը, որից հետո հրաժարվում պաշտոնից:
Ապրիլի 29 իշխող կուսակցությունը հայտարարում է, որ չի ընդունել այն թեկնածույին, որին ընտրել է ժողովուրդը:
Մայիսի 1 Իշխող Հանրապետականը հրաժարվում է ընտրել Նիկոլ Փաշինյանին:

Ցույցերի պատճառը 
2008թ., երբ Սերժ Սարգսյանը  դարձավ նախագահ, ժողովուրդն սկսեց ցույցեր անել, ինչի արդյունքում 10 հոգի զոհվեց:
Եվ 10 տարի անց, երբ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, ցույցերը վերսկսվեցին: Նոր և ուժեղ դիրք Սահմանադրության փոփոխություններից հետո, որն ընդունվել էր 2015 թ. հանրաքվեների կեղծված արդյունքներով:
Դա սխալ հաշվարկ էր, քանի որ շատ հայեր այդ քայլը  համարում էին նախագահական ժամկետ,  ինչն անթույլատրելի էր:
Տասնյակ հազարավոր մարդիկ՝ հիմնականում ուսանողներ և ավագ դպրոցի երեխաներ, թափվում են փողոց՝ վանկարկելով. «Քայլ արա՝ մերժիր Սերժին»:
«Ցուցարարների մեծ մասը ուսանողներ են՝ ովքեր դժգոհ են երկրում տեղի ունեցող իրադարձություններից, - ասում է երիտասարդ  ցուցարար՝ IT մասնագետ Ռուբեն Էլանյանը: - Նրանք սովետական քարոզչությամբ մեծացած չեն, նրանք ավելի ազատ են:  Այդ պատճառով մենք ազատորեն պահանջում ենք մեր իրավունքները»:

Սա  Ռուսատանի մերժո՞ւմ է
Այստեղ տեղի ունեցածի մեծ մասը աննախադեպ էր՝ նեռառյալ Ռուսաստանի լուռ արձագանքը իրադարձություններին:
Ռուսաստանն այստեղ ռազմակայան ունի և հսկում է Թուրքիայի հետ սահմանը: Հայաստանը Վլադիմիր Պուտինի Եվրասիական տնտեսական միության անդամ է և Ռուսաստանի տարածաշրջանային ռազմական դաշնակիցն է: Այն չլուծված հակամարտություն ունի Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի շուրջ և Ռուսաստանից կախում ունի անվտանգության առումով։
Այսպիսով, Ռուսաստանի դերը 2.9 միլիոն բնակչությունով երկրի համար կարևոր է։
Սակայն Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ռուս պատվիրակության հետ հաստատելու համար Ռուսաստանի՝ որպես հարևան երկրի, ինչպես նաև Եվրոմիության անդամների, ԱՄՆ-ի, ինչպես նաև Չինաստանի հետ ավելի խորը հարաբերությունները։
Չնայած Սերժ Սարգսյանը համարվում էր Պուտինի դաշնակից, ինքնիշխան Հայաստանի «Թավշյա հեղափոխության» առաջնորդին խոստացել են, որ Ռուսաստանը չի միջամտի: Սրանով այս հեղափոխությունը տարբերվում է Վրաստանի՝ 2003թվի Վարդերի հեղափոխությունից և Ուկրաինայի՝ 2004թվի Նարնջագույն հեղափոխությունից։
«Դա գունավոր հեղափոխություն չէ», — ասում է Ֆյոդոր Լուկյանովը՝ «Russia in Global Affairs» ամսագրի խմբագիրը։
Բոլորը հասկանում են, որ այս ճգնաժամի արմատները Հայաստանում ներքին են՝ ի տարբերություն հետխորհրդային տարածաշրջանում մի քանի նախորդ դեպքերի, որտեղ նկատելի էր միջազգային ներկայությունը»:

Ռուսները գիտեն, որ նույնիսկ, եթե այս համաժողովրդական շարժումը հաջողվի և Հայաստանը սկսի պատմության սակավ կոոռումպացված մի նոր էջ, երկրի տնտեսական և ռազմական կախվածությունը Մոսկվայից չի փոխվի:
Նիկոլ Փաշինյանի՝ իշխող կուսակցության աջակցության ապահովումը ձախողելուց հետո ինչ է տեղի ունենալու՝ պարզ չէ:

Բայց նա մեղադրեց կուսակցությանը՝ «իր իսկ ժողովրդին պատերազմ հայտարարելու» մեջ և ասաց, որ դա ամբողջապես ոչնչացրեց նրան:  

Աղբյուրը

Թարգմանությունը՝ 11-րդ դասարանի՝ անգլերենի ընտրությամբ խմբի
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

No comments:

Post a Comment