Monday, January 1, 2018

Շնորհավոր գալիք 4716 թվականը. հաշվով որ թիվն է գալիս տարբեր երկրներում և ինչու

Շահ Ֆեյսալի մզկիթը Իսլամաբադում
Ո՞ր թիվն է հիմա։ Հարցը այնքան էլ պարզ չէ, ինչքան թվում է։ Ամեն ինչ հարաբերական է։  Վերլուծենք՝ Չինաստանի ինչ գործն է, թե Յուպիտերը Արևի շուրջ ինչպես է պտտվում, ինչու է Ճապոնիայում 30 թվականը, իսկ Հյուսիսային Կորեայում՝ 107-րդ։

2018 թվականը՝ Ռուսաստանում
Աշխարհում երկրների մեծամասնությունը ապրում է գրիգորյան օրացույցով։ Այդ թվում նաև Ռուսաստանը։ Այն մտցվել է Գրիգոր XIII պապի կողմից հուլիոսյան օրացույցի փոխարեն։ Տարբերությունը այս երկու օրացույցների միջև այսօր կազմում է 13 օր, և ամեն 400 տարին մեկ ավելանում է 3 օրով։ Ահա թե  ինչու գոյություն ունի այնպիսի տոն, ինչպիսին Հին Նոր տարին էայդ Նոր տարին հուլիոսյան օրացույցով է, և որոշ երկրներ դեռևս նշում են այն։ Գրիգորյան օրացույցը ներկայացված է եղել 1582 թվականին կաթոլիկ երկրներում և այն աստիճանաբար տարածվել է ուրիշ երկրների միջև։


2561 թվականը՝ Թաիլանդում
Թաիլանդում 2018 թվականը կդառնա 2561 թվական։ Պաշտոնապես Թաիլանդը ապրում է բուդդայական լուսնային օրացույցի համաձայն, որտեղ ժամանակագրությունը սկսում է այն պահից, երբ Բուդդան հասավ նիրվանայի։ Սակայն նրանք օգտագործում են նաև գրիգորյան օրացույցը։

2011 թվականը՝ Եթովպիայում
Համզա իբն Ալիի տաճարը Շիրազում (Իրան)
Եթովպիական օրացույցը 8 տարով փոքր է սովորական օրացույցից։ Ավելին, այն ունի 13 ամիս։ 12 ամիսներն ունեն 30 օր, իսկ վերջին ամիսը շատ կարճ է՝ ընդամենը 5 կամ 6 օր՝ կախված նրանից, տարին նահանջ է, թե՝ ոչ։ Բացի այդ, նրանց նոր օրը սկսում է ոչ թե կեսգիշերին, այլ արևածագին։ Եթովպիական օրացույցը հիմնված է Ալեքսանդրիայի հնագույն օրացույցի վրա։

5778 թվականը՝ Իսրայելում
Հրեական օրացույցը պաշտոնապես օգտագործվում է Իսրայելում գրիգորյան օրացույցի հետ միասին։ Բոլոր հրեական տոները, հիշատակի օրերը և հարազատների ծննդյան տարեդարձերը նշվում են առաջինի հետ համաձայն։ Ամիսները սկսվում են նոր լուսնով, և տարվա առաջին օրը (Ռոշ-ա-Շանա) կարող է լինել միայն երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի կամ շաբաթ։ Հետևաբար, որ այս ամենը գործի, նախորդ տարին ավելանում է մեկ օրով։ Հրեական օրացույցն իր ժամանակագրության սկիզբն առնում է առաջին նոր լուսնից, որը տեղի է ունեցել  մ.թ.ա. 3761 թվականի հոկտեմբերի 7-ին։

1439 թվականը՝ Պակիստանում
Իսլամական օրացույցը օգտագործվում է կրոնական տոների ժամանակը հաստատելու համար և որպես պետական օրացույց՝ որոշ մուսուլմանական երկրներում։ Ժամանակագրությունը սկսվում է հիջրայից՝ առաջին մուսուլմանների արտագաղթից դեպի Մեդինա (մ.թ. 622 թվական)։ Օրը սկսվում է մայրամուտին, այլ ոչ թե կեսգիշերին։ Ամսվա սկիզբն այն օրն է, երբ նորալուսնից հետո կիսալուսինը առաջին անգամ հայտվում է։ Իսլամական օրացույցի տարվա տևողությունը 10-11 օրով քիչ է արևային տարուց։

1396 թվականը՝ Իրանում
Պարսկական կամ արևային հիջրայի օրացույցը պաշոնական օրացույց է Իրանում և Աֆղանստանում։ Այդ աստղագիտական արևային օրացույցը ստեղծված է աստղագետների խմբի, այդ թվում՝ հայտնի պոետ Օմար Խայամի կողմից։ Ժամանակագրությունը սկսվում է հիջրայից այնպես, ինչպես իսլամական օրացույցը, բայց այն նույնպես հիմնված է արևային տարվա վրա, այդ պատճառով ամիսները մնում են նույն եղանակներում։ Շաբաթները սկսում են շաբաթ օրվանից և վերջանում ուրբաթ։

«Երջանիկ երիտասարդություն» 
1939 թվականը՝ Հնդկաստանում

Հնդկաստանի միասնական ազգային օրացույցը ստեղծված է եղել ոչ այնքան վաղուց և ներդրվել է 1957 թվականին։ Այն հիմնված է Սակա դարի հաշվարկների, հին ժամանակագրության վրա, լայնորեն տարածված Հնդկաստանում և Կամբոջայում։ Հնդկաստանում կան նաև տարբեր ժողովուրդների և ցեղերի կողմից օգտագործվող ուրիշ օրացույցներ։ Շատերը իրենց ժամանակագրությունը սկսում են Կրիշնայի մահից (3102 թվական մ.թ.ա.), ուրիշները՝ Վիկրամի՝ 57 թվականին իշխանության գալուց, երրորդ խումբը, համաձայն բուդդայական օրացույցի ժամանակագրությունը, սկսվում է Գաուտամա Բուդդայի մահվան օրվանից (543 թվականին մ.թ.)։ 



30 թվականը՝ Ճապոնիայում
Ճապոնիայում գոյություն ունեն երկու զուգահեռ ժամանակագրություններ՝ մեկը սկսվում է Քրիստոսի ծնունդով և ավանդականը։ Վերջինը հիմնված է ճապոնական կայսրերի կառավարության տարիների հետ։ Ամեն կայսր անուն է տալիս իր ժամանակաշրջանին, կարգախոս՝ իր թագավորմանը։ Սկսած 1989 թվականից սկսվել է «Խաղաղության և հանգստության դարաշրջան», իսկ գահը պատկանում էր Ակիհիտո կայսրին։ Նախորդ դարաշրջանը ՝Լուսավորված աշխարհը, տևել է 64 տարի։ Պաշտոնական փաստաթղթերի մեծամասնությունում օգտագործվում է երկու ամսաթիվ՝ մեկը ըստ Գրիգորյան օրացույցի և մյուսը՝ ըստ Ճապոնիայում այդ պահի դարաշրջանի։



4716 թվականը՝ Չինաստանում
Չինական օրացույցը կիրառվում է Կամբոջայում, Մոնղոլիայում, Վիետնամում և այլ 
Չինաստան
ասիական երկրներում։ Ժամանակագրությունը սկսվում է այն թվականից, երբ կայսր Հուանդին սկսեց իր կառավարումը մ․թ․ա․ 2637 թվականին։ Օրացույցը ցիկլային է և հիմնված է Լուսնթագի (Յուպիտերի) աստղագիտական ցիկլերի վրա։ 60 տարվա ընթացքում Լուսնթագը պտտվում է Արեգակի շուրջը 5 անգամ, և դրանք չինական օրացույցի 5 տարրերն են։ Լուսնթագի մեկ պտույտը Արեգակի շուրջ տևում է 12 տարի, և այդ տարիները ստացել են իրենց կենդանակերպի անունները։ 2018 թվականը (Գրիգորյան) կլինի Շան տարի։


107 թվականը Հյուսիսային Կորեայում
Չուչհեի օրացույցը օգտագործվել է Հյուսիսային Կորեայում 1997 թվականի հուլիսի 8-ից Քրիստոսի ծննդյան ժամանակագրության հետ միասին։ Հետ հաշիվը՝ 1912 թվական, Կիմ Իր Սենայի՝ Հյուսիսային Կորեայի հիմնադրի և երկրի մշտատև նախագահի ծննդյան թվականն է։ Նրա ծննդյան թվականը՝ 1, այս օրացույցում չկա 0 թվականը։ Ամսաթվերը գրելիս օգտագործվում են երկու օրացույցներն էլ։ Գրիգորյան օրացույցի թվականը գրված է կլոր փակագծերում, թվականի կողքին Չուչհեի համապատասխան օրացույցը։


Թարգմանությունը՝ Ինեսա Թումասյանցի 

No comments:

Post a Comment