Thursday, January 4, 2024

Սալվադոր Դալի

Բարի գալուստ Սալվադոր Դալիի տարօրինակ և հիասքանչ աշխարհ



Salvador Dalí  Mountain Lake (1938)
Tate 
© Salvador Dali, Gala-Salvador Dali Foundation/DACS, London 2023


Սալվադոր Դալին նկարներ, քանդակներ և ֆիլմեր է նկարել իր տեսած երազների մասին։ Նա նկարել է հալչող ժամացույցներ և լողացող աչքեր, ամպեր, որոնք նման են դեմքերի և ժայռեր, որոնք նման են մարմինների: 
Տարօրինակ է հնչում, չէ՞։ Մտածեք, թե ինչ տեսք կունենային ձեր նկարները, եթե նկարեիք ձեր երազները: Ենթադրում եմ, որ նրանք նույնպես բավականին տարօրինակ կլինեին:
Դալին ներծծված էր սյուրռեալիզմով։ Սա արվեստի շարժում էր, որտեղ նկարիչները երազի նման տեսարաններ էին ստեղծում և ցույց տալիս այնպիսի իրավիճակներ, որոնք տարօրինակ կամ անհնարին կլինեին իրական կյանքում: Նայեք վերևում գտնվող այս նկարին. լիճը ձկան տեսք չունի՞։

Սյուրռեալիստ արվեստագետների վրա ազդել է հայտնի հոգեվերլուծաբան Զիգմունդ Ֆրեյդը: Հոգեվերլուծաբանը բժիշկ է, որն ուսումնասիրում է մարդու միտքը և փորձում է հասկանալ այն: Ֆրեյդը կարծում էր, որ մեր միտքը բաժանված է երկու մասի՝ գիտակից և անգիտակցական: Գիտակից միտքն այն է, ինչ մենք օգտագործում ենք ամեն օր որոշումներ կայացնելու համար, օրինակ՝ քայլելով կամ հեծանիվով դպրոց գնալու ժամանակ: Անգիտակից միտքն այն է, որտեղ պահվում են մեր հիշողությունները: Շատ ժամանակ մենք չգիտենք մեր անգիտակից մտքի մասին, բայց երբեմն այնտեղ պահված հիշողությունները խառնվում են մեր երազներում, և դա այն է, ինչ Դալին փորձում էր նկարել:

Metamorphosis of Narcissus 1937 Salvador Dal? 1904-1989 Purchased 1979 http://www.tate.org.uk/art/work/T02343 
Salvador Dalí
Metamorphosis of Narcissus (1937) Tate 
© Salvador Dali, Gala-Salvador Dali Foundation/DACS, London 2023


Դալին ծնվել է 1904 թվականին Իսպանիայի Ֆիգերես քաղաքում, որը գտնվում է Պիրենեյան լեռների մոտ:Դալին հաճախ իր նկարներում ներառել է այս լանդշաֆտով շրջապատված տեսարանները, որտեղ նա մեծացել էր եւ որոնք տեսել էր երեխա ժամանակ:

Նայեք վերևի նկարին. Կարո՞ղ եք տեսնել իսպանական լանդշաֆտը հետին պլանում: Ձուն բռնած ձեռքը ջրում նստած մարդու հայելին է։ Հետին պլանում շատ տարօրինակ բաներ են տեղի ունենում, որոնք կարծես թե կապ չունեն: Էլ ի՞նչ կարող եք տեսնել:



Սալվադոր Դալին շատ տարօրինակ մարդ էր։ Ահա նրա նկարը․

Դուք միշտ կարող եք ճանաչել նրան, քանի որ զվարճալի բեղեր ունի: Նա սիրում էր հագնել տարօրինակ հագուստ և երկար մազեր ուներ, ինչը այն ժամանակ մարդիկ շատ վրդովեցնող էին համարում: 
Դալիին նույնիսկ ավարտական քննություններից անմիջապես առաջ հեռացրին արվեստի դպրոցից, քանի որ նա ասել էր, թե ուսուցիչներից ոչ ոք իրավասու չէ իրեն քննելու։



Salvador Dalí
Lobster Telephone (1938)
Tate
© Salvador Dali, Gala-Salvador Dali Foundation/DACS, London 2023

Սալվադոր Դալին արվեստի դպրոցն ավարտելուց հետո գնում է Փարիզ, որտեղ էլ հանդիպում է սյուրռեալիստներին։ Սյուրռեալիստները դիմում էին նրա լավ հումորի զգացմանը, նրանք հորինում էին սյուրռեալիստական խաղեր և հաճույք էին ստանում նրանից, որ տարբեր առարկաներ էին հավաքում՝ միաժամանակ զվարճալի և անհանգստացնող բան ստեղծելու համար: Ահա սյուրռեալիստական քանդակի Դալիի տարբերակը. այն կոչվում է Lobster Telephone (խեցգետին հեռախոս): Սրան ի՞նչ կասեք:

Ի՞նչ երկու առարկաներ կմիավորեիք դուք՝ սյուրռեալիստական քանդակ ստեղծելու համար:



Salvador Dalí
Autumnal Cannibalism (1936)
Tate 
© Salvador Dali, Gala-Salvador Dali Foundation/DACS, London 2023

1936 թվականին բռնկվեց Իսպանական քաղաքացիական պատերազմը, և Դալին մեծապես տուժեց դրանից։ Սա Դալիի նկարն է պատերազմի մասին։

Ֆոնը հիմնականում շագանակագույն, դեղին և սև է, ինչը ներկայացնում է իսպանական բնապատկերը։ Առաջին պլանում տարօրինակ ձևերը ներկայացնում են տղամարդու և կնոջ: Դա շատ կոպիտ է, բայց նրանք դանակով, պատառաքաղով և գդալով ուտում են միմյանց մարմնի կտորները: Դալին օգտագործում է այս ցնցող միտքը՝ շատ հզոր և կարևոր բան ասելու համար։ Նա ասում է, որ իսպանացիները կռվելով ոչնչացնում են իրենց երկիրը և միմյանց։



Երբ Դալին Փարիզում էր, նա ռեժիսոր Լուիս Բունյուելի հետ նկարահանեց մի ֆիլմ՝ Un Chien Andalou (Անդալուզյան շուն): Դա առաջին սյուրռեալիստական ֆիլմն էր և չուներ սյուժե, ընդամենը մի շարք տեսարաններ են, որոնք միայն մի քիչ կապվում են միմյանց: Ավելի ուշ Դալին գնաց Հոլիվուդ և այլ ֆիլմերի վրա աշխատեց հայտնի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ալֆրեդ Հիչքոկը և Ուոլթ Դիսնեյը:

Դալին սիրում էր արվեստի գործ ստեղծելու համար օգտագործել բազմաթիվ տարբեր նյութեր, այդ թվում՝ ներկ, քանդակ և ֆիլմ: Նա նույնիսկ նախագծել է կահույք, զարդեր և դեկորացիաներ թատերական արտադրության համար: Նա շատ տաղանդների տեր մարդ էր, ով դեռևս համարվում է մեծ արվեստագետ եւ այսօր ազդում է շատ արվեստագետների վրա:

Ի՞նչ կարծիքի եք Դալիի ստեղծագործության մասին: Արդյո՞ք նա ծիծաղելի է, տարօրինակ … վախենալո՞ւ:

Թարգմանությունը՝ Մանե Մադոյանի

No comments:

Post a Comment