Ophelia 1851-2 Sir John Everett Millais, Bt 1829-1896 Presented by Sir Henry Tate 1894 http://www.tate.org.uk/art/work/N01506
Իսկ դուք գիտե՞ք, թե ինչ գաղտնի հասարակության անդամ էր այս տղան։ Նրանց կոչում էին «Նախառաֆայելյան եղբայրություն»։
Նրանք մի խումբ նկարիչներ էին, որ ուզում էին փոխել արվեստը Բրիտանիայում։ 1800-ականների կեսերին եթե դու ցանկանում էիր դառնալ հաջողակ նկարիչ, պետք է լինեիր Արվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ Նրանք էին որոշում՝ ով է լավ նկարիչ, ով՝ ոչ։ Նախառաֆայելյան եղբայրությունը մտածում էր, որ սա դատարկ բան է։
Նրանց դուր չէին գալիս թագավորական ակադեմիայի արվեստագետների նկարները։ Նրանք ցանկանում էին նկարել կրոնական թեմաների, լեգենդների և առասպելների նկարներ այնպիսի ոճով, որը հիշեցնում էր մարդկանց միջնադարյան նկարիչներին:
Վերևի նկարը կոչվում է Օֆելյա և Թեյթի հավաքածուի ամենահայտնի նկարներից մեկն է: Օֆելյայի բնորդը Էլիզաբեթ Սիդդալ անունով նկարիչ էր: Նա ստիպված էր պառկել տաք ջրով լոգարանի մեջ, որի տակ մոմեր էին վառվում, որպեսզի ջուրը տաք մնար եւ Միլեն կարողանար ճշգրիտ պատկերել խեղդված կնոջը:
Վերևի նկարը կոչվում է «Քրիստոսը իր ծնողների տանը»։ Սա 1850 թվականին սկանդալ առաջացրեց, երբ ցուցադրվեց։
Վիպասան Չարլզ Դիքենսն այնքան էր ատում այն, որ անվանեց «ստոր, նողկալի, ապստամբող և վանող»:
Բայց ինչո՞ւ։
Դե, մարդկանց դուր չէր գալիս, որ Հիսուսը և նրա ընտանիքը կարծես աղքատ, սովորական մարդիկ էին: Նրանք կարծում էին, որ Հիսուսը, Մարիամը և Հովսեփը առանձնահատուկ են, և նրանք միշտ պետք է այդպես նկարվեն:
Նկարը նաև պատմում է Հիսուսի ապագայի մասին։ Տեսնու՞մ ես, որ փոքրիկ տղան կտրել է ձեռքը։ Ջոզեֆը նայում է կտրվածքին, որը արյունահոսում է։ Ենթադրվում է, որ մեզ հիշեցնում է, որ Հիսուսը խաչին գամվել էր ձեռքերից:
Միլեն դարձավ իր ժամանակների հաջողակ նկարիչներից մեկը։ Նույնիսկ նրա արձանը կա Թեյթ Բրիտանիայի բակում: Այցելեք նրան հաջորդ անգամ, երբ գաք պատկերասրահ:
Աղբյուրը
Թարգմանությունը՝ Մանե Մադոյանի
Թարգմանությունը՝ Մանե Մադոյանի
No comments:
Post a Comment