Պատահում են մարդիկ, որոնցից հեշտ ու հաճելի է սովորել։ Բայց ամեն մարդ ունի ոսկորներիդ ամրությունն ստուգող դաժան ուսուցիչների կոհորտա։
Նա, ով սովորեցրել է, որ աշխարհը պարտավոր չէ արդարացնել քո սպասումները, ամենայն հավանականությամբ չի արդարացրել սպասումներղ: Որքան շուտ է դա տեղի ունեցել, այնքան ավելի բարդ է խնդիրը: Բայց ոչ թե նրա, այլ քո խնդիրը։
Նա, ով քեզ արթնացրել է խորը քնից, հնարավոր է, որ դա կտրուկ է արել: Ամենևին ոչ այնպես, ինչպես մայրիկն է արթնացնում՝ մանկապարտեզ գնալու համար: Եթե հանգիստ ձայն չես լսել, պետք է եղել շոկի մակարդակով բացատրել։ Միամտություն կորցնելը թանկ արժե, եթե դեռ կյանք ունես։
Նա, ով սովորեցրել է ցավը ինքնուրույն տանել, ամենայն հավանականությամբ, խոսելու հնարավորություն չի թողել։ Դու նույնիսկ չես իմացել, թե որն է ավելի լավ՝ սգալ մահացածին, թե հանդիպել ողջերի հետ՝ բախվելով անտարբերության պատին: Գոռալ ուրիշի վրա ասես դատարկության մեջ: Նայել ուղիղ դեմքին և հանդիպել հայացքի բացակայությանը: Կատաղած շան պես հարվածել ու կծել, բայց նույնիսկ այդ ժամանակ չկարողանալ առնչվել։ Մտնել ջնջված կոնտակտների և չկարդացված հաղորդագրությունների մեջ:
Նա, ով քեզ սովորեցրել է անկեղծորեն ներել, ամենայն հավանականությամբ, ներողություն չի խնդրել: Միգուցե նույնիսկ չի էլ հասկացել՝ ինչի համար պետք է ներողություն խնդրի:
Նա, ով քեզ սովորեցրել է, որ լավ է չստել, գուցե խաբել է քեզ։ Եվ հավանաբար՝ մեկ անգամից ավելի:
Նա, ով սովորեցրել է քեզ համբերություն ունենալ, ամենայն հավանականությամբ անհամբեր է եղել: Կամ գուցե նույնիսկ անտանելի:
Նա, ով սովորեցրել է քեզ վարվել քո խղճին համաձայն, ամենայն հավանականությամբ քեզ հետ վարվել է օրենքի համաձայն: Եվ տարբերությունը պարզ է դարձել։
Նա, ով քեզ կարեկցանք է սովորեցրել, գուցե շատ է դրա կարիքն ունեցել, քանի որ կարեկցանքից բացի էլ ոչինչ չէր օգնում:
Նա, ով մատնանշել է ձեր թույլ կողմերը, ամենայն հավանականությամբ վիրավորել է ձեզ:
Նա, ով սովորեցրել է պաշտպանվել, հնարավոր է՝ առաջինն է հարվածել։
Նա, ով սովորեցրել է քեզ հարվածը հետ մղել, ամենայն հավանականությամբ քեզ ուժեղ հարվածել է:
Նա, ով սովորեցրել է պատասխանել հարցերին, ամենայն հավանականությամբ շատ հարցեր է թողել անպատասխան:
Հավանաբար քեզ դուր չի եկել նա, ով դարձել է քո թերությունների հայելին։
«Ինչո՞ւ» հարցն անիմաստ է, որովհետև ցանկացած այլ անձի «ինչու»-ն կարող է անբավարար թվալ քեզ, եթե չգիտես, թե ինչ խորությունից է դուրս լողում դիմացինը:
Դժվար է զգալ, ընդունել և բարձրաձայն արտահայտել այն երախտագիտությունը, որը գալիս է անհնարինից: Առաջին անգամ դժվար է, բայց հետո ավելի հեշտ է դառնում: Դաժան ուսուցիչներ փնտրելու կարիք չկա. նրանք կհայտնվեն անհրաժեշտության դեպքում: Միակ բանը, որ կարելի է անել, սուզվելն է անթափանց պատի միջով դեպի քո ներսը, հետո դուրս գալը քո հատակի հակառակ կողմից՝ ցավը փոխակերպելով ուժի:
Ագլայա Դատեշիձե
Թարգմանությունը՝ Աշոտ Հովեյանի
No comments:
Post a Comment