Saturday, May 6, 2023

Տարեցները փնտրում են երիտասարդ սենյակակիցներ


Կացարան՝ ծառայությունների դիմաց. Կոմպիենի մի ասոցիացիայի կողմից առաջարկված այս նախաձեռնությունը գրավիչ է և՛ ուսանողների, և՛ տարեցների համար։
Սկզբունքը պարզ է․ բնակեցնել ուսանողներին տարեցների տներում ակտիվ ներկայության կամ մատուցած ծառայությունների դիմաց։ Անընդհատ ավելի ու ավելի մեծ հաջողությունների հասնող Ensemble 2 Générations ասոցիացիան, որը ղեկավարվում է Բլանդին Լավուանի կողմից, գրեթե երկու տարի է, ինչ առաջարկում է արդյունավետ փորձի փոխանակում՝ Կոմպիենում կացություն գտնելու համար։ 
Միջսերնդային համակեցությունը հիմնված է երեք տարբեր բանաձևերի վրա.
  1. անվճար կեցություն երիտասարդի համար, որը փոխարենը պետք է տանը լինի շաբաթական վեց օր և ամսական առնվազն երկու շաբաթ-կիրակի
  2. մատչելի կեցություն, որտեղ ուսանողը շատ ցածր վարձի դիմաց մատուցում է մի շարք նախապես որոշված ծառայություններ
  3. համահավասար կեցություն, որտեղ ուսանողը սովորական վարձավճար է տալիս, բայց ավելի էժան, քան շուկայում՝ ներկայության ու չնախատեսված ծառայությունների դիմաց։
«Հիմնականում ամեն ինչ ըստ փաստաթղթի է իրականացվում, բայց երբեմն ամեն ինչ նախապես է որոշվում է կողմերի միջեւ։ Եվ մինչ բնակեցումը ես նայում եմ, թե արդյո՞ք հավակնորդները կարող են համատեղ ապրել»,-բացատրում է Բլանդին Լավուանը։ Հետո պայմանագիր է կնքվում՝ թույլ տալով ապահովել անվտանգությունը և վերահսկել այս «միջսերնդային» համակեցությունը։ Նպատակը պարզ է՝ արձագանքել ոչ միայն երիտասարդների կարիքներին, որոնց համար գնալով ավելի բարդ է դառնում կացարան գտնելը, այլև հոգալ տարեցների պահանջների մասին։ «Նրանց մեծ մասն ունի ֆինանսական դժվարություններ, որոնք կարող են թեթևանալ այս վարձավճարի շնորհիվ։ Ի հակադրություն՝ մյուսները ունեն ընդամենը ներկայության կարիք իրենց տանը, ինչը շատ կարեւոր է թվում միայնակ մարդուն։ Այսպես հանգիստ են լինում նաև նրանց զավակները»։ Եվ այս բանաձևը գրավիչ է. արդեն շուրջ քսան հոգի օգտվել է ծառայությունից։

Կոմպիենի շրջանի ագլոմերացիայում նախաձեռնությունը ողջունվում է․ «Սա իրոք լավ բան է։ Կոմպիենում մենք ուսանողների համար կացարանի պակաս ունենք։ Այս ասոցիացիան գերազանց արձագանք է այս պահանջարկին, քանի որ փոխշահավետ է։ Սա է պատճառը, որ մենք դրան աջակցում ենք»,- ասում է Միշել լը Կարերեն, ով պատասխանատու է շրջանի Կոմպիենի ագլոմերացիայում սոցիալական խնդիրների և ինտեգրացիայի համար։ Նրա գործընկերը՝ Մարի-Ֆրանս Ժիբուն, նույն կարծիքն է հայտնել՝ հավելելով. «Սա կապ է ստեղծում մարդկանց միջև, բայց չպետք է փոխարինի արդեն գոյություն ունեցող աշխատանքներին, օրինակ՝ խնամակալներին»։

Աղբյուրը՝ այստեղ
Թարգմանությունը՝ Լուսի Ղարիբյանի
Խորհրդատու՝ Կարինե Թեւոսյան

No comments:

Post a Comment