Sunday, April 16, 2023

Ռումբի պահանջը․․․ Էրդողանին ուղղված բողոքը շփոթեցրել է ԱԶԿ-ին


Ենթադրվում է, որ ԱԶԿ-ական նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին շատ մոտ նախարարը Էրդողանի հետ հանդիպման ժամանակ բողոքել է Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուից: 
Քահրամանմարաշի երկրաշարժից, որը ցնցել է Թուրքիան, անցել է մոտ 2 ամիս։ Բոլոր նախարարները, ԱԶԿ-ական և ԱՀԿ-ական պատգամավորները շաբաթներով ծառայել են աղետի գոտում։
Halktv.com.tr-ից Սեյհան Ավշարի տեղեկատվության համաձայն՝ երկրաշարժի գոտում առաջացած որոշ խնդիրներ ներկայացվել են ԱԶԿ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Իսկ դրանցից մեկը շատ կարևոր նախարարի բողոքն էր։
 
Նահանգապետերը մտածում են հրաժարականի մասին
Այս նախարարը հայտարարել է, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Արտակարգ իրավիճակների վարչությունից չափազանց բարձր գներով կոնտեյներ է գնել: Նա նաև նշել է, որ նախարար Սոյլուն շատ վատ է վերաբերվել երկրաշարժի գոտում գտնվող մյուս պատգամավորներին և նահանգապետերին, և դա անհարմարություն է առաջացրել: Նա նշել է, որ որոշ նահանգապետներ դիտարկում են հրաժարականի հնարավորությունը։
Նախարարին շատ մտերիմ անձը, ով Սոյլուից բողոքել է Էրդողանին, հայտարարություն է արել. «Կոնտեյների գների հետ կապված բողոք չկա, ես արդեն լսել եմ, որ մեր նախագահը գնային հետազոտություն է անում այս հարցի շուրջ»,- ասել է աղբյուրը՝ հավելելով. «Նախարարների խորհրդում լարվածություն կա։ Երկրաշարժի գոտում Սոյլուի պահվածքը պատգամավորների և մարզպետների նկատմամբ անհանգստություն է առաջացրել: Որոշ նահանգապետներ մտածում էին հրաժարականի մասին։ Դա հնչեցվել է հանդիպման ժամանակ»,- ասաց նա։

Թարգմանությունը՝ Միլենա Քամալյանի

No comments:

Post a Comment