Քիթ Հարինգը ծնվել է 1958 թվականին, ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա նահանգում։ Նա սիրում էր նկարել մուլտֆիլմեր և այցելել թանգարաններ։ Ահա նա ճանապարհորդում է մետրոյով։
Քիթ Հարինգը հայտնի է գունագեղ մուլտֆիլմեր ստեղծելով և որոշ կերպարներով, ինչպիսիք են սողացող նորածինները, հաչող շները և տիեզերանավերը:
Երբ նա 20 տարեկան էր, տեղափոխվեց Նյու Յորք։ Քիթ Հարինգը հարաբերություններ ուներ տղամարդկանց հետ և Նյու Յորքի ԼԳԲՏՔ+ համայնքի մի մասն էր:
1980-ականներին Նյու Յորքը շատ հուզական վայր էր, և կային բազմաթիվ արվեստագետներ, ինչպիսիք են Էնդի Ուորհոլը և Ժան Միշել Բասկիան, որոնք աշխատում էին Հարինգի հետ նույն թաղամասում:
Քիթ Հարինգը ոգեշնչվել էր գրաֆիտի նկարիչներից։ Նա հարյուրավոր գծանկարներ է արել Նյու Յորքի մետրոյում: Նա իր արվեստի համար օգտագործել է կավիճ, ինչպես ստորև ներկայացված պատկերը:
Մարդիկ ամեն օր անցնում էին նրա արվեստի կողքով։ Պատկերացրեք, որ ամեն օր դպրոց գնալիս անցնում եք արվեստի գործերի կողքով:
Նա երբեմն անախորժությունների մեջ էր ընկնում մետրոյում նկարելու համար, բայց շատերը սիրում էին նրա արվեստը։ Հարինգը շարունակեց նկարել, քանի որ ցանկանում էր, որ բոլորը վայելեին արվեստը:
Քիթ Հարինգը սկսեց հայտնի դառնալ և ցուցահանդեսներ ունեցավ պատկերասրահներում։ Երբ նկարները վաճառվում էին, նա հաճախ գումարը տալիս էր մանկական բարեգործական կազմակերպություններին:
Հարինգը նկարեց արվեստ երեխաների հետ և երեխաների համար: Նա որմնանկարներ է արել բազմաթիվ մանկական հիվանդանոցներում և դպրոցներում: Քիթը 1000-ից ավելի երեխաների հետ նկարել է Ազատության արձանի հսկայական գործը:
Նա հաճախ էր լսում հիփ-հոփ երաժշտություն։ Բրեյք-դանսերներն օգտագործում էին նրա մայթի գծագրերը որպես մակերես իրենց ելույթների համար: Ի՞նչ եք կարծում, այս կերպարները հիփ-հոփի տա՞կ են պարում:
Քիթ Հարինգի արվեստը շատ թանկացավ: Այնուամենայնիվ, նա ցանկանում էր, որ բոլորը կարողանան գնել իր աշխատանքը։ Նա բացեց նոր խանութ, որը կոչվում էր “Pop Shop”, որպեսզի վաճառի իր արվեստը կրծքանշանների, պաստառների, խաղերի և շապիկների վրա:
1988 թվականին Հարինգը հիվանդացավ ՁԻԱՀ -ով: Հարինգը շարունակում էր նկարել, և նա նույնիսկ պաստառներ էր պատրաստում՝ մարդկանց պատմելու հիվանդության մասին: Մահից առաջ Հարինգը ստեղծեց «Քիթ Հարինգ» հիմնադրամը՝ ՁԻԱՀ-ի վերաբերյալ հետազոտությունները ֆինանսավորելու և կարիքավոր երեխաներին օգնելու համար:
Քիթ Հարինգը ցանկանում էր, որ բոլորը արվեստով զբաղվեին:
Երբևէ կավիճով նկարե՞լ եք մայթի վրա: Փորձե՞լ եք նկարել ձեր սեփական պարող կերպարները: Համեցե՛ք։
Ադբյուրը
Թարգմանությունը՝ Մարիա Տիշաքճեանի
No comments:
Post a Comment