Բերմուդյան եռանկյունին տարօրինակ եռանկյունաձև տարածք է Ատլանտյան օվկիանոսում, որտեղ շատ նավեր, որոնք նավարկում են դրա միջով կամ օդանավերը, որոնք թռչում են վերևից, անհետ կորել են: Որոշ դեպքերում, երբ հայտնաբերվել են բեկորներ, անձնակազմն անհետացած է եղել։ Իսկ նման դեպքերը շարունակվում են դարեր շարունակ։ Ավելի քան 1000 նավ և ինքնաթիռներ անհետացել են եռանկյունու տարածքում վերջին հինգ դարերում, և այս առեղծվածային միջադեպերը Ատլանտյան օվկիանոսում շարունակում են տեղի ունենալ նույնիսկ այսօր:
Դուք արդեն հետաքրքրվա՞ծ եք: Դե, այնուամենայնիվ, փաստերը բավականին հեռու են այն ամենից, ինչ ընդհանուր առմամբ հայտնի է կամ համարվում է իրական: Գրողները մաքուր երևակայության միջոցով ստեղծել են բազմաթիվ պատմություններ և առասպելներ, որոնք անխնա օգտագործում էին իրենց գրքերի նկատմամբ ուշադրություն գրավելու համար: Շատ դեպքերում փաստերը լղոզվում են։ Տարիների ընթացքում ի հայտ են եկել բազմաթիվ տեսություններ, հակասություններ և հակափաստարկներ, որոնք վիճարկում են այն առեղծվածները, որոնք դարեր շարունակ մարդկանց մեջ ստեղծել են վախի փսիխոզ:
Այսպիսով, ո՞րն է փաստը: Դա ընդհանրապես ճի՞շտ է։ Մասա՞մբ ճիշտ է: Թե՞ այդ ամենը անհեթեթություն է: Եկեք ավելի խորանանք, որպեսզի հասկանանք այս տարածքում տեղի ունեցած իրադարձությունները և բացառենք բոլոր այն պատմությունները, որոնք իրականությանը չեն համապատասխանում:
Ինչպե՞ս սկսվեց այս ամենը
Ամեն ինչ սկսվեց վիպագիրների միջոցով․ առեղծվածն ի սկզբանե հավերժացվեց նրանց կողմից: Բայց դեռ մի շտապեք եզրակացություններ անել: Թեև մենք բոլորս գիտենք, որ վեպեր գրողները լավ են տիրապետում անմշակ երևակայությանը, բայց այս գրողներից շատերը իրականում իրենց ժամանակների հայտնի և հարգված հեղինակներ են:
Ծովային անոմալիաներն առաջին անգամ նկրագրել է Էդվարդ Ջոնսը 1950 թվականին Ֆլորիդայում հրատարակվող Miami Herald թերթում։ Այնուամենայնիվ, առեղծվածը սկսեց լայնածավալ ուշադրություն գրավել 1952 թվականին, երբ Ջորջ Սենդը Fate ամսագրում գրեց այնպիսի միջադեպերի մասին, ինչպիսիք են Flight-19-ը, հինգ տորպեդային ռմբակոծիչ ինքնաթիռների ուսումնական թռիչքը, որոնք բոլորն էլ անհետացան ուսումնական պարապմունքի ժամանակ: Սովորական մարզումներ 1945 թվին, և ինքնաթիռները չվերադարձան:
Այնուհետև տարբեր հեղինակներ գրեցին եռանկյունու տարածքում տեղի ունեցած առեղծվածային այլ դեպքերի մասին: Թեև այս զեկույցներից մի քանիսը կասկածելի էին կամ չունեն մեծ բովանդակություն, մի քանի այլ միջադեպ իրականում տեղի են ունեցել և մնացել չբացատրված: Առեղծվածի մասին լուրերը սկսեցին արագորեն տարածվել, և շուտով Բերմուդյան եռանկյունին իրականություն դարձավ, համենայն դեպս, ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց մտքերում:
Որտե՞ղ է Բերմուդյան եռանկյունին
Բերմուդյան եռանկյունին ընկած է Միացյալ Նահանգների հարավ-արևելյան ափի մոտ և Ատլանտյան օվկիանոսում եռանկյունաձև տարածք է կազմում: Եռանկյունու երեք անկյուններն են՝ Մայամի (Ֆլորիդայում), Սան Խուան (Պուերտո Ռիկոյում) և Բերմուդա (կղզի Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում): Ամերիկացի գրող Վինսենթ Գադիսն առաջինն էր, որ 1964 թվականին Argosy կոչվող ամսագրի մի համարում նկարագրեց այս սահմանը և տարածքն անվանեց «Մահացու Բերմուդյան եռանկյունի»:
Այնուամենայնիվ, տարիների ընթացքում տարբեր այլ հեղինակներ շարունակել են ընդարձակել տարածքը իր սկզբնական սահմանից դուրս, քանի որ թվում էր, թե նրանք նաև առեղծվածային միջադեպեր են հայտնաբերել մոտակա այլ տարածքներում:Թարգմանությունը՝ Մարգարիտա Համբարձումյանի
Խորհրդատու՝ Ռուզաննա Սարգսյան
No comments:
Post a Comment