Saturday, July 9, 2022

Ինչ կա-չկա

 
Google-ի ամենանոր կամպուսը


Google-ը ի ցույց է դրել իր աշխատանքային պլանները Կալիֆորնիայի Սիլիկոնյան հովտում գտնվող իր նոր համալսարանում:
93,000 քառակուսի մետր մակերեսով կամպուսը ունի երկու գրասենյակային և մեկ միջոցառումների շենք, և այնտեղ կաշխատեն շուրջ 40,000 աշխատակիցներ: Համալսարանը և նրա երեք շենքերը Google-ի առաջին կառույցներն են ի սկզբանե:

Նրանք պատրաստվում են ապահովել աշխատանքի նոր հիբրիդային եղանակներ, որոնք կպահանջեն աշխատողներից շաբաթական մի քանի անգամ աշխատել գրասենյակներում։ Ընկերությունը ցանկանում էր վերաիմաստավորել աշխատավայրի բնույթը և այն, թե ինչպես կարող է կառուցել շենքեր և շինություններ, որոնք մարդիկ կսիրեն և կօգտագործեն տասնամյակներ շարունակ:

Ըստ Google-ի՝ կայունությունն առանցքային է համալսարանի համար: Տանիքում գտնվող 90,000 արծաթյա արևային վահանակները ապահովում են գրասենյակների էներգիայի կարիքների մինչև 40%-ը: Պատուհանների ավտոմատ ստվերները թույլ են տալիս՝ բնական լույսը ներթափանցի սենյակներ, իսկ օդափոխության համակարգը 100%-ով օգտագործում է արտաքին օդը:

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Լուիզա Թովմասյանի

***

Բազում կրակոցներ Միացյալ Նահանգներում
Սովորաբար զինված բռնությունը Միացյալ Նահանգներում ամռանը աճում է։ Ինչևէ, Տեխասի, Նյու Յորքի և Օկլահոմայի զանգվածային սպանություններից հետո քաղաքի առաջնորդները ասում են, որ հարկավոր են դաշնային ուժերի գործողություններ։ 
Վերջին 2 շաբաթվա ընթացքում 13 անգամ զանգվածային հրաձգություն է եղել Միացալ Նահանգների քաղաքներում՝ ամենաքիչը 17 զոհով և բազմաթիվ վիրավորներով։ 
Հետազոտական մի խումբ նկարագրում է զանգվածային հրաձգությունը որպես միջադեպ, որի ընթացքում առնվազն չորս հոգի վիրավորվում կամ սպանվում են կրակոցից՝ չհաշված կրակողին: Այնուամենայնիվ, այդ հետազոտական խումբը մեկ շաբաթվա ընթացքում հետազոտել է շուրջ 300 հրաձգություն ամբողջ երկրում: Միայն Չիկագոյում 33 մարդ գնդակահարվել է, նրանցից վեցը սպանվել են։ Այնուամենայնիվ, այնտեղ կրակոցներն այնքան հաճախ են լինում, որ դրանք մեծ նորություն չեն:
Այս տարի Ամերիկան ականատես է եղել ավելի քան 246 զանգվածային հրաձգության, և այս տարին դառնում է պատմության մեջ ամենամահացուներից մեկը: Որոշ նահանգներ նախատեսում են զինել դպրոցների ուսուցիչներին` սովորողներին պաշտպանելու համար, և այդ ուսուցիչները կպատրաստվեն զանգվածային հրաձգության դեպքում արագ արձագանքելուն:

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Միքայել Գեւորգյանի

***

Հրաձգություն Տեխասի դպրոցում

ԱՄՆ Տեխաս նահանգի տարրական դպրոցում դեռահասը կրակ է բացել, ինչի հետևանքով մահացել է 19 երեխա և երկու մեծահասակ։

Կասկածյալ է ճանաչվել 18-ամյա Սալվադոր Ռամոսը և ըստ ոստիկանության՝ նա գործել է միայնակ։ Ռամոսը զինվել է հրացաններով, որոնք գնել է իր ծննդյան օրը, իսկ մինչ դպրոց գնալը կրակել է տատիկի վրա։ Սակայն կինը ողջ է մնացել ստացած վերքերից, և նա էլ ոստիկանություն է կանչել։

Այդ ընթացքում Ռամոսը փախել է տնից, մեքենայով վթարվել դպրոցի մոտ, իսկ հետո ներս է մտել ետնամուտքով։ Կրակողը եղել է միջնակարգ դպրոցից դուրս մնացած, բայց քրեական անցյալ չուներ: Ըստ ոստիկանության, նա դեպքի վայրում մահացել է:

Դպրոցում եղել են 7-ից 11 տարեկան երեխաներ։ Այս իրադարձությունը վերջին տասնամյակում ԱՄՆ-ի դպրոցում տեղի ունեցած ամենամահաբեր կրակոցն էր: Սա նաև 27-րդ դպրոցական հրաձգությունն էր երկրում այս տարի։ Սպիտակ տունը որպես զոհերին հարգելու նշան  իջեցրեց իր դրոշը. ԱՄՆ նախագահն ասաց, որ կառավարությանը պետք է դիմակայի զենքի վաճառքի լոբբիին:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Արաքս Քալիճյանի

***

Արգենտինայում կանանց բողոքի ցույցը

Անցյալ շաբաթ հազարավոր մարդիկ ցույցի են դուրս եկել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում ընդդեմ ֆեմիցիդների և գենդերային բռնության։ 
Բողոքի ակցիան «Ni Una Menos» կամ «Ոչ մի կին պակաս» կոչվող շարժման մի մասն էր: Երթը գագաթնակետին հասավ Ազգային Կոնգրեսում, որտեղ ցուցարարները մոմ վառեցին՝ ի հիշատակ գենդերային բռնության զոհերի։
Անցյալ տարի երկրում յուրաքանչյուր 35 ժամը մեկ ֆեմիցիդ է գրանցվել, իսկ սպանված կանանց 81%-ը ընտանեկան բռնության զոհ է դարձել՝ ըստ զեկույցների։ Սպանված կանանցից շատերը նախկինում բողոքներ էին ներկայացրել ոստիկանություն. սակայն նրանց չեն լսել։ Բողոքի մասնակիցներից մեկի կարծիքով՝ Արգենտինայի արդարադատությունը դանդաղ ու հայրիշխանական է, և քաղաքական գործիչները հստակ պատասխաններ չունեն բռնությանը:

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Դավիթ Արտենյանի

Խորհրդատու՝ Իրինա Ապոյան


No comments:

Post a Comment