Tuesday, May 3, 2022

Ինչպես դու. Լեոն Ֆիլիպ


Ինչպես դու,
Այսպիսին է կյանքս՝
քա՛ր, ինչպես դու:
Ինչպես դու,
փո՛քր քար,
Ինչպես դու,
թեթև՛ քար,
Ինչպես դու․
Երգում եմ, որ պտտվես
փողոցներով
և մայթերով,
Դու՝ ինչպես
ճանապարհների համեստ խճաքար,
Ինչպես դու,
որ փոթորկոտ օրերին
խորտակվում ես
ցամաքի ցեխի մեջ,
իսկ հետո
փայլում ես
սմբակների և անիվների տակ։
Ինչպես դու, որ չես ծառայել,
անգամ, որպես քար
ձկան շուկայի,
ոչ էլ քար՝ հանդիսատեսի,
ոչ էլ` պալատի,
ոչ` եկեղեցու,
Ինչպես դու,
արկածայի՛ն քար,
Ինչպես դու,
որ միգուցե ստեղծված ես
միայն պարսատիկի համար,
փոքր ու թեթև քար…

Թարգմանությունը՝ Մանե Մազմանդյանի
Խորհրդատու՝ Ռուզաննա Սարգսյան

No comments:

Post a Comment