Thursday, January 6, 2022

Ղողանջեք զանգեր




Ձյան մեջ սլանալով
Մեկձի սահնակով
Այն դաշտերը, որ գնում ենք,
Ծափով, ծիծաղով։
Զանգակներն են զնգում 
Հոգին թունդ հանում,
Ախ, ինչ լավ է սահել, երգել
Երգն այս գիշերվա, օո՜ւ։

Ղողանջեք, զանգակներ
Ողջ ճանապարհին,
Ախ ինչ լավ է վարել
Սահնակն այս մեկձիանի, հե՜յ,
Ղողանջեք, զանգակներ
Ողջ ճանապարհին,
Ախ ինչ լավ է վարել
Սահնակն այս մեկձիանի։

Գետինն՝ սպիտակ,
Դու՝ երիտասարդ,
Հետն աղջիկների
Երգիր ու խաղա։
Առ կամարակապ
Զույգ քառասուն ձի,
Կապիր նրանց բաց սահնակին,
Սահիր ու հաղթիր։

Ղողանջեք, զանգակներ
Ողջ ճանապարհին,
Ախ ինչ լավ է վարել
Սահնակն այս մեկձիանի, հե՜յ,
Ղողանջեք, զանգակներ
Ողջ ճանապարհին,
Ախ ինչ լավ է վարել
Սահնակն այս մեկձիանի։
Ախ ինչ լավ է վարել
Սահնակն այս մեկձիանի։

Թարգմանությունը՝ Վիգեն Հովակիմյանի

No comments:

Post a Comment