Thursday, December 31, 2020

Առատ տարի, առողջ տարի

 


Թող այս գալիք տարին

Նմանվի ծաղկի,
Խոյացող ծիածանը
Թող մեր վախերը հաղթահարի,
Ջրվեժի պես գահավիժի,
Արևածագի պես բացվի:

Թող այս նոր տարին
Քեզ համար հեքիաթ լինի,
Մի հոյակապ գիրք,
Երաժշտական մի հատված,
Սիսլեի մի կտավ:

Թող այս նոր տարին
Գեղեցկություն պարգևի,
Ձեր գրկում անվերջ հորիզոն լինի,
Ճամփորդություններ, ընկերներ բազում,
Անհայտ գանձեր ձեր գանձարանում:

Թող այս տարին վերջապես
Խաղաղություն բերի ձեզ,
Քաջ առողջություն,
Երջանկություն, լույս,
Անսահման ազատություն:

Բնագիրը
Թարգմանությունը՝  Մերի Երեմյանի
Խորհրդատու՝ Կարինե Թևոսյան


No comments:

Post a Comment