Thursday, December 31, 2020

Ամանորի մասին 10 հետաքրքիր փաստ



  1. Եթովպիան ունի 13 ամիս: Նրանց ընթացիկ տարին դեռ 2006 թվականն է: Նրանք Նոր Տարին նշում են Սեպտեմբերի 11-ին:
  2. Երբ Խորհրդային Ռուսաստանում արգելվեց կրոնը, Սանտա / Սբ. Նիկը փոխարինվեց Ձմռան շունչ կոչված պապիկ Ֆրոստով, որն Ամանորին նվերներ էր բերում և տեղադրում «Նոր տարվա ծառի» տակ:
  3. Կորեայում և Ասիայի որոշ այլ երկրներում, երբ դուք ծնվում եք, համարվում եք մեկ տարեկան, և բոլորի տարիքը մեկ տարի ավելանում է Ամանորին: Այսպիսով, եթե դուք ծնվել եք դեկտեմբերի 29-ին, Ամանորի օրը, դուք արդեն կհամարվեք 2 տարեկան:
  4. Թաիլանդում նշում են իրենց ավանդական Ամանորը պետության կողմից հովանավորվող ջրային բազմազան մրցումներով:
  5. Ճապոնիայի Ակիտա քաղաքում Ամանորին կա մի ավանդույթ, երբ տղամարդիկ լեռնային դևերի պես են հագնվում, հարբում և ահաբեկում ծույլ կամ ծնողներին չենթարկվող երեխաներին։
  6. Կա հնարավոր ընդամենը 14 օրացույց: 2014-ին,օրինակ, դուք կարող եք կրկին օգտագործել այս տարիների օրացույցերը. 2003, 1997, 1986, 1975, 1969, 1958, 1947, 1941, 1930 և 1919:
  7. Հյուսիսային Կորեան չի օգտագործում սովորական Գրիգորյան օրացույցը, ինչպես աշխարհի մեծ մասը: Փոխարենը նա օգտագործում է այլ օրացուցային համակարգ, որը կոչվում է Չուչխե (Juche) օրացույց՝ համարակալելու տարիները, և տարին սկսվում է Կիմ Իր Սենի (Հյուսիսային Կորեայի հիմնադիր) ծննդյան օրը:
  8. Հունվարի 1-ը Հուլիոս Կեսարն ընդունեց որպես Նոր տարի մ.թ.ա. 46-ին: Անգլիան և Անգլիայի ամերիկյան գաղութները այդ ամսաթիվը երկար ժամանակ անց ընդունեցին` 1752 թվականին:
  9. Ամանորյա նվերները նույնպես սկիզբ են առնում հին ժամանակներից, երբ պարսիկները ձվեր էին նվիրում, որոնք խորհրդանշում են արգասաբերություն:
  10. Խոսելով ավանդույթների մասին՝ մենք չենք կարող չհիշել էստոնական ավանդույթը՝ Ամանորի նախաշեմին ուտել 7, 9 կամ 12 կերակուր: Նրանք հավատում են, որ այդքան շատ կերակուրներ ուտելը նրանց այդքան ուժ կտա հաջորդ տարվա ընթացքում:
Թարգմանությունը՝ Մանե Մանուկյանի


No comments:

Post a Comment