Tuesday, October 27, 2020

Գնալ ու մնալ. Լոպե դե Վեգա




Գնալ ու մնալ , և մնալով բաժանվել
Բաժանվել անհոգի , և հեռանալ օտարի հոգով
Ականջ դնել մի սիրենի քաղցր ձայնին
Եւ չկարողանալ ծառից պոկվել։

Վառվել մոմի պես`դառնալով դրա մի մասը
Փխրուն ավազի վրա աշտարակներ կառուցելով
Ընկնել երկնքից, ցավով լի դև դառնալ
Եւ դառնալ՝ առանց զղջալու
Խոսել լուռ միայնության միջից։

Աղոթել խաղաղություն գտնելու հավատով
Եւ այն, ինչը որ ժամանակավոր է
Կոչել հավերժ։

Հավատալ կասկածանքներին, և ժխտել ճշմարտությունը
Այն է, ինչ փուչ աշխարհում անվանում են
Կրակ հոգում և դժոխային կյանքում։

Բնագիրը

Թարգմանությունը՝ Նանոր Հովհաննիսյանի
Խորհրդատու՝ Ռուզաննա Սարգսյան

No comments:

Post a Comment