Tuesday, April 21, 2020

Շա՞տ եք շեղվում. ի՞նչ է ասում երազկոտությունը ձեր ինտելեկտի մասին

Մեզանից ո՞վ չի սիրում սավառնել երկնքում, բաց թողնել ուղեղը և հանձնվել երազանքներին։ Բայց արդյո՞ք հեշտ է վերադառնալ այդ իրավիճակից և անցնել երազանքներից դեպի իրական խնդիրների լուծում։ Ֆիլլիպ Պերրին, հիմնվելով Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտության արդյունքների վրա, պատմում է, թե ինչու երազկոտների ուղեղը ավելի արդյունավետ է աշխատում, քան թե նրանց, ում խորթ է երազկոտությունը, և որն է դրա բացասական կողմը։

Իմ բնույթով միշտ երազկոտ եմ եղել, հիշում եմ մի քանի ուսուցիչների, որոնք ինձ մատնացույց էին անում իմ այդ հատկանշը. նրանք հանկարծ կանչում էին ինձ կամ ասում, որ չընկնեմ երազների գիրկը։ Երբ ինձ կանչում էին գրատախտակի մոտ, ես ճիշտ էի պատասխանում, դա ավելի էր զայրացնում նրանց, ովքեր ատամ էին սրում ինձ վրա։ Թերևս ինձ նկատողություն անելու փոխարեն նրանք պետք է խրախուսեին այդպիսի պահվածքս։ Պարզվում է՝ երազկոտության սովորությունը կարող է լինել բարձր ինտելեկտի ցուցանիշ։ Բացի դա, ըստ Neurospsychologia ամսագրի նոր հետազոտության ՝ երազկոտները ավելի ստեղծագործական են։
Եթե ձեզ վրա բղավեն երազկոտության համար, պատասխանեք, որ դա ձեր զարգացած մտավոր ունակությունների ապացույցն է և ցույց տվեք Ջորջիի տեխնոլոգիական համալսարանի նյութը։ Ինչպես նաև ասեք, որ չեք կարող ձեր առանձնահատությունից հրաժարվել, քանզի Էրիկ Շումախերը՝ հոգեբանության պրոֆեսոր, ասել է որ երազկոտների համար դժվար է կանգ առնել և չընկնել երազների գիրկը։
Վերոհիշյալ հետազոտությանը մասնակցել են 112 կամավորներ, որոնք համաձայնել են ուղեղի ՄՌՏ -ին, որ պիտի անցկացվեր, երբ դեռ մասնակիցները հանգիստ էին։ Փորձարկվողները պետք է 5 րոպե կենտրոնանային մեկ ուղղության վրա։ Հետազոտողները ուզում էին պարզել, թե ուղեղի ինչպիսի աշխատանք է իրագործվում, երբ մարդը գտնվում է հանգիստ վիճակում։ Որոշ հետազոտություններ ենթադրում են, որ ուղեղային տարատեսակ կաղապարներ արթուն և հանգիստ վիճակում կարող են կապ ունենալ տարբեր անձնական ընդունակությունների հետ։ Շումախերն ու նրա գործընկերները նկատել են, որ այն հետազոտվողները, ովքեր շեղվել և երազել են, հավաքում էին ավելի շատ միավորներ ինտելլեկտը, կատարողական գործառույթն ու ստեղծականությունը չափող թեստերում։ Բոլոր մասնակիցներին նաև խնդրել էին լրացնել հարցաթերթեր, որպեսզի գնահատեն, թե ինչ հաճախականությամբ են նրանք երազում։

ՄՌՏ-ն ցույց տվեց, որ երազկոտների ուղեղը ավելի աշխատունակ (արդյունավետ) էր, քան նրանց ուղեղը, ովքեր կենտրոնացած էին։ Ըստ Շումախերի՝ արդյունավետություն՝ նշանակում է մտածելու ավելի մեծ ունակություն։ Այդպիսի մարդիկ ամենայն հավանականությամբ կարող են նկատել, որ իրենք երազում են առօրյա աշխատանքներ կատարելիս։ Շումախերը նշում է. «Մեր բացահայտումը հիշեցրեց ինձ ցրված պրոֆեսսորի կերպարը՝ հանճարեղ, բայց իր սեփական աշխարհում ապրող՝ ուշադրություն չդարձնելով շրջապատող իրականությանը։ Կամ դպրոցականի, ով գերազանցում է գիտելիքներով իր դասարանցիներին։ Որպեսզի ըմբռնեն նոր նյութը, նրա հասակակիցներերից պահանջվում է 5 րոպե, այն դեպքում, երբ նա ընբռնում է մեկ րոպեում, ստուգում է, այնուհետև տրվում երազանքներին»։
Շումախերը և նրա գործընկերները ասում են, որ այդ հետևությունները երազկոտության, երազանքների նշանակության և ազդեցության հետազության համար ճանապարհ են բացում։ Հետազոտության թերություններից մեկը պատճառահետևանքային կապի ապացույցների բացակայությունն էր։ Հաստատվել է, միայն կորելյացիան երազկոտության և ուղեղի արդյունավետ աշխատանքի միջև։ Եվս մի խնդիր էր, որ ընտրության դիապազոնը մեծ չէր (հետազոտվողների քանակը — խմբագրողի մեջբերում)
Մի քանի այլ հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է, որ երազկոտությունը հավասար է ակադեմիական թեստերի ավելի ցածր բալերի, կամ կարդացածի թյուրընկալման հետ։ Երազկոտները ավելի քիչ են հակված արտաքին իրադարձություների վերլուծմանը, կատարվողի վերլուծությանը։ Սակայն այլ հետազոտություններ էլ ցույց տվեցին, որ նրանք, ովքեր շատ են երազում, ունակ են գտնելու խնդիրների ավելի ստեղծարար լուծումեր։
Ինչպե՞ս պարզել՝  դուք արդյունավետ ուղեղ ունեք, թե՝ ոչ։ Մտածեք՝ ինչ հաճախականությամբ եք առօրյա գործերը անելիս երազում։ Դուք ընկնու՞մ եք երազների գիրկը խոսակցության կամ պրեզենտացիայի ժամանակ, իսկ հետո վերադառնում եք, որպեսզի ոչ մի բան բաց չթողնեք։ Եթե այս խոսքերը ձեր մասին են, ապա դուք կարող եք հայտնվել արդյունավետ մտածողների շարքում և մոռանալ այն ուսուցիչների մասին, ովքեր փորձել են ճնշել ձեր զարգացած անձնական ընդունակությունները։
Թարգմանությունը՝ Նարեկ Խաչատրյանի

No comments:

Post a Comment