Ժամանակին Մերի անունով մի փոքրիկ աղջիկ կար, որի մայրը մահացավ ,երբ նա դեռ նորածին էր: Նրա խորթ մայրը լավ չէր վարվում իր հետ, և Մերին երազում էր իրական մայրիկ ունենալ: Բայց նա սփոփանք գտավ հսկայական գրադարանում, որ ունեին իրենց տանը: Ամեն օր նա մի գիրք էր վերցնում և գնում էր մոր գերեզման՝ կարդալու : Գրքերը նրան տեղափոխում էին տնից հեռու մի վայր, որտեղ նա իրեն զգում էր մենակ և թշվառ: Արդյունքում ՝ Մերին սկսեց գրել իր պատմվածքները և բանաստեղծությունները:
Մի օր նա հանդիպեց Պերսի անունով մի երիտասարդ բանաստեղծի: Նրանք իրենց առաջին ժամադրությունն ունեցան Մերիի մայրիկի գերեզմանի մոտ և խորապես սիրահարվեցին: Նրանք փախան
Փարիզ՝ միասին լինելու համար: Եվրոպա ճանապարհորդելիս նրանք ընկերացան այլ նկարիչների և գրողների հետ: Մի մութ, փոթորկոտ գիշեր Մերին, Պերսին և մի քանի այլ ընկերներ սկսեցին պատմել միմյանց սարսափելի պատմություններ: Որոշ ժամանակ անց նրանցից մեկը հիանալի առաջարկ արեց. առաջարկեց, որ բոլորը գնան իրենց սենյակները և գրեն պատմություններ, հետո սկսեն կարդալ դրանք և տեսնեն, թե որն է ամենասարսափելին:
Այդ գիշեր Մերին գրեց մի խենթ գիտնականի պատմություն, որը դիակի մարմնի մասերով հրեշ էր կառուցել, և որը հոսանքի միջոցով կենդանանում էր: Բոլորը համաձայն էին. բժիշկ Վիկտոր Ֆրանկենշտեյնի պատմությունը ամենասարսափելին էր: Նրա վեպը ունեցավ անհավատալի հաջողություններ, և երկու հարյուր տարի անց էլ մարդիկ դեռ հաճույք են ստանում կարդալով դոկտոր Ֆրանկենշտեյնի և սարսափելի հրեշի մասին պատմությունը, որը ստեղծել էր հիանալի ստեղծագործող Մերի Շելլին:

Թարգմանությունը՝ Շուշան Պետրոսյանի
Խորհրդատու՝ Ռուզան Սարգսյան
No comments:
Post a Comment