Friday, March 20, 2020

Իմաստուն մտքեր, որ կօգնեն հաջողելու կյանքում

Կյանքը քեզ տրված նվեր է, գտնվում է քո ձեռքերում, իսկ դու պետք է ամենալավը դուրս բերես այնտեղից՝ հավատալով, որ դու կարող ես։ Վայրիվերումներին դու դասեր կքաղես և ավելի լավը կդառնաս։ Յուրաքանչյուր փորձ՝ լավ թե վատ, կստիպի քեզ աճել։ Համկերպվի՛ր կյանքի հետ և վստա՛հ եղիր, որ ամեն ինչ ավելի հեշտ կդառնա քեզ համար։ Ապրի՛ր այսօրվա օրով և վայելի՛ր ամեն մի րոպեն։ Բռնի՛ր ամենալավը նրանից, ինչ կյանքն առաջարկում է քեզ։
Ահա կյանքի մասին արժեքավոր խոսքերի մի ցանկ, որը կոգեշնչի քեզ և կստիպի առավելագույնը քամել դրանից։


Վերջիվերջո տարիները չեն, որ հաշվվում են քո կյանքում, այլ կյանքը՝ քո տարիներում։ Աբրահամ Լինքոլն

Իմ ու քո կյանքի ամենալավ օրը այն է, երբ մենք պատասխանատվություն ենք վերցնում մեզ վրա մեր արարքների համար։ Դա հենց այն օրն է, երբ մենք իսկապես մեծանում ենք։
Ջոն III Մաքսուել

Կյանքը խնդիր չէ, որը պետք է լուծել, այլ իրականություն, որը պետք է փորձել։
Սիորեն Կիերկեգոր

Ինչն մտածում ենք, դա էլ որոշում է, թե ինչ կպատահի մեզ հետ. ուրեմն՝ եթե ուզում ենք փոխել մեր կյանքը, ապա անհրաժեշտ է ճկել մեր միտքը։
Ուեյն Դայեր

Կյանքը տասը տոկոսով այն է, ինչ պատահում է քեզ հետ և իննսուն տոկոսով՝ թե դու ինչպես ես արձագանքում դրան։
Լու Հոլթ

Հավատա, որ կյանքը արժանի է ապրելու, և քո հավատը կօգնի ստեղծել փաստը։
Ուիլյամ Ջեյմս

Կյանքի միակ անհարմարությունը վատ դիրքորոշումն է։
Սքոթ Համիլթոն

Շատ հաճախ մենք թերագնահատում ենք հպվելու, ժպիտի, բարի խոսքի, ունկնդիր ականջի, անկեղծ հաճոյախոսության կամ էլ հոգատարության փոքրիկ նշույլի դերը, որոնցից յուրաքանչյուրն ունի կյանքը կարևորելու ներուժ։
Լեո Բասկագլիա
Կյանքը ոչ թե քեզ գտնելու մասին է, այլ քեզ կերտելու։
Ջորջ Բերնարդ Շու

Կյանքն ապրել ավելին է, քան դրա արագության ավելացումը։
Մահաթմա Գանդի
Կյանքը շատ պարզ է, բայց մենք պայքարում ենք այն բարդ դարձնելու համար։
 Կոնֆուցիուս

Մեր հիմնական նպատակը այս կյանքում ուրիշներին օգնելն է։ Եվ եթե դու չես կարող օգնել , գոնե մի ցավեցրու։
Դալայ Լամա

Կյանքն ունի երեք հաստատուն ՝ փոփոխություն, ընտրություն և սկզբունքներ։
Ստեֆան Քովեյ

Կյանքի ամենահամառ ու հրատապ հարցը միշտ նույնն է՝ ի՞նչ ես անում ուրիշների համար։ Մարթին Լյութեր Քինգ Կրտսեր
Կյանքը բնական և ինքնաբուխ փոփոխությունների շարք է: Մի դիմադրեք դրանց. դա միայն վիշտ է պատճառում : Թող իրականությունը իրականություն դառնա: Թող ամեն ինչ առաջ շարժվի այնպես, ինչպես ուզում է։
 Լաո Ցզի
Փոփոխությունը կյանքի օրենքն է։ Նրանք, ովքեր նայում են միայն անցյալին ու ներկային, հաստատ կուշանան ապագայից։
Ջոն Քենեդի

Միայն ուրիշների համար ապրած կյանքն է արժեքավոր։
Ալբերտ Էնշտեյն

Երբ կյանքը շատ հեշտ է մեզ համար, մենք պետք է զգույշ լինենք, թե չէ՝ պատրաստ չենք լինի հանդիպելու այն խոչընդոտներին, որոնք ուշ թե շուտ հայտնվում են բոլորի առաջ՝ հարուստ թե աղքատ։
Էլիանոր Ռուզվելտ

Աստված մեզ ապրելու շնորհել է արել, հիմա մեր հերթն է՝ մեզ լավ ապրելու շնորհ անենք։ Վոլտեր

Մենք ապրուստ ենք ստեղծում նրանից, ինչ ստանում ենք, բայց կյանք ստեղծում ենք նրանով, ինչ տալիս ենք։
Ուինսթոն Չերչիլ
Ողջ կյանքը փորձարկում է, ինչքան շատ փորձարկես, այդքան ավելի լավ։
Ռալֆ Վալդո Էմերսոն
Իմ առաքելությունը կյանքում ոչ թե պարզապես գոյատևելն է, այլև բարգավաճելը և դա անել ը որոշակի կիրքով, որոշակի ապրումակցումով,որոշակիր հումորով և որոշակի ոճով։
Մայա Անջելոու

Հենց ասում ես, որ մի րոպեում կկարգավորես, ուրեմն քո կյանքում հենց դա է տեղի ունենում։
Ջոն Քենեդի

Եթե դու չես քո սեփական կյանքը ծրագրում, հավանականությունը մեծ է, որ դու կհայտնվես ուրիշի ծրագրի մեջ: Դե՝ կռահիր, թե ինչ է նա ծրագրել քեզ համար։ Հաստատ՝ ոչ շատ բան։ Ջիմ Ռոն

Ես անընդհատ ձախողվել եմ, ձախողվել ու ձախողվել կյանքում և այդ պատճառով եմ հաջողություններ գրանցում։
Մայքըլ Ջորդան

Ամենամեծ արկածը, որը դու կարող ես ունենալ, քո երազանքների կյանքն ապրելն է։
Օփրա Ուինֆրին

Գրականությունն ավելանում է իրականությանը, ոչ թե պարզապես նկարագրում այն։ Դա պարարտացնում է անհրաժեշտ իրավասությունը, որ առօրյան պահանջում և մատակարարում է, և այս հարաբերության մեջ ոռոգում է անապատները, որոնց վերածված է մեր կյանքը։
Քլայվ Սթեյփլզ Լուիս
Ամեն ոք, ով դադարում է սովորել, ծեր է ՝ լինի քսան թե ութսուն տարեկան: Ամեն ոք, ով շարունակում է սովորել, երիտասարդ է մնում: Կյանքի ամենամեծ ձեռքբերումը մեր միտքը երիտասարդ պահելն է։
Հենրի Ֆորդ

Կյանքում անհաջողակներից շատերն այն մարդիկ են, ովքեր չեն գիտակցել, թե որքան մոտ էին հաջողությանը, երբ հանձնվեցին։
Թոմաս Էդիսոն

Ամենադժվարը գործելու որոշում կայացնելն է, մնացածը զուտ համառություն է: Վախերը թղթե վագրեր են: Դուք կարող եք անել այն ամենը, ինչ որոշել եք: Դուք կարող եք գործել ՝ փոխելու և ձեր կյանքը վերահսկելու համար, իսկ ընթացակարգը, գործընթացը դրա սեփական վարձատրությունն է։
Ամելիա Էրհարտ

Մարդիկ հասունանում են փորձի միջոցով, եթե ընդունում են կյանքը ազնվորեն և համարձակորեն: Հենց այսպես է ձևավորվում կերպարը․․․
Էլիանոր Ռուզվելտ

Հիշե՛ք ձեր երազանքները և պայքարե՛ք դրանց համար: Դուք պետք է իմանաք, թե ինչ եք ուզում կյանքից: Միայն մի բան կա, որը ձեր երազանքը կդարձնի անհնար ՝ ձախողման վախը։ Պաուլո Կոելիո

Մեր մեծագույն երջանկությունը կախված չէ կյանքի այն պայմաններից, որի մեջ մեզ պատահականությունն է դրել, այլ միշտ արդյունք է լավ խղճի, լավ առողջության, զբաղմունքի և ազատության ՝ բոլոր արդար գործերում։
Թոմաս Ջեֆերսոն

Անձի կյանքի որակը ուղիղ համեմատական է դեպի բացարձակը նրա նվիրվածությանը, անկախ  ջանք թափելու նրա ընտրած ոլորտից։
Վինս Լոմբարդին

Հաղորդակցությունը հմտություն է, որը կարող եք սովորել: Դա նման է հեծանիվ քշելուն կամ էլ մեքենագրելուն: Եթե պատրաստ եք աշխատել դրա վրա, ապա կարող եք արագ բարելավել ձեր կյանքի ամեն մի անհրաժեշտություն։
Բրայան Թրեյսին

Այսօրը կյանք է՝ միակը, որը հաստատ է: Օգտագործիր այսօրվա առավելագույնը: Հետաքրքրիր ինչ-որ բանով զբաղվիր: Ցնցիր քեզ, որ արթնանաս: Զարգացրու քո նախասիրությունները: Թող ոգևորության հովերը հպվեն քեզ։
Դեյլ Կարնեգի

Հաջողության գաղտնիքը սովորելն է, թե ինչպես օգտագործել ցավը և հաճույքը, փոխանակ թողնելու, որ ցավն ու հաճույքը քեզ օգտագործեն: Եթե դա անես, դու կվերահսկես ես քո կյանքը, եթե չանես, կյանքը կսկսի վերահսկել քեզ։
Թոնի Ռոբինս

Երեք բառով ես կարող եմ ամփոփել այն ամենը, ինչ սովորել եմ կյանքի մասին՝ այն շարունակվում է․․․
Ռոբերտ Ֆրոսթ

Մենք միշտ էլ ունեցել ենք այն հույսը, հավատը, համոզմունքը, որ ավելի լավ կյանք, ավելի լավ աշխարհ կա հորիզոնից այն կողմ։
Ֆրանկլին Ռուզվելտ

Կյանքն իմաստ կունենա, երբ դուք մոտիվացված լինեք, ունենաք նպատակներ և ոգևորվեք դրանցով անդադար։
Լես Բրաուն

Կյանքը կամ համարձակ արկած է, կամ ընդհանրապես ոչինչ։
Հելեն Քելլեր

Կյանքի վերջնական արժեքը կախված է իրազեկվածությունից և մտածողության ուժից, այլ ոչ թե պարզապես գոյատևումից։
Արիստոտել

Շատ լուրջ մի ընդունիր կյանքը: Երբեք դրանից կենդանի դուրս չես գալու։
Էլբերտ Հաբարդ

Յուրաքանչյուր կյանք կազմված է սխալներից և սովորելուց, սպասելուց և մեծանալուց, համբերություն գործադրելուց և համառ լինելուց։
Բիլի Գրեհեմ

Յուրաքանչյուր անձ պետք է ապրի իր կյանքը ՝ որպես ուրիշների համար օրինակ։
Ռոզա Փարկս

Կյանքի իմ փիլիսոփայությունն այն է, որ եթե մենք ոար մտքում կառուցում ենք կյանքը, որ ուզում ենք ապրել, ապա քրտնաջան աշխատում ենք այդ նպատակին հասնելու համար, մենք երբեք չենք պարտվում, այլ ամեն դեպքում հաղթում ենք։
Ռոնալդ Ռիգան

Կյանքը ոչ թե այն մասին է, թե որքան արագ եք վազում կամ որքան բարձր եք մագլցում, այլ՝ որքան լավ եք ցատկում։
Վիվիեն Կոմարի

Ապրեք կյանքը՝ ձգտելով առավելագույնին, և կենտրոնացեք դրականի վրա։
Մեթ Քեմերոն

Աղբյուրը
Թարգմանեց Լիլիթ Գաբրիելյանը

No comments:

Post a Comment