Sunday, November 17, 2019

Քո արտաքինը խլացնում է այն, ինչ ուզում ես ասել

Ինչքան շատ ենք օգտագործում կյանքի բարիքները, այնքան մենք դժբախտ ենք մեզ զգում. շատ հետազոտություններ ապացուցել են այս պարադոքսը։ Ժամանակակից աշխարհում ընկճվածության մակարդակը բարձրանում է, բայց շատերն արդեն չեն կարողանում հրաժարվել հայտնի լինելուց, փողից և հանրաճանաչության մրցավազքից։ Մենք զոհաբերում ենք իրկական արժեքները՝ «գեղեցիկ կյանքի» հատկանիշների դիմաց: Հայտնի ամերիկացի խոսնակ Սթիվեն Քովին այս երևույթին տվել է «վերադասավորել պառկելաթոռները խորտակվող նավի վրա» տերմինը: Ունենալով համբավ, հարստություն և հաջողություններ ՝ այս մարդուն հաջողվել է խուսափել գոռոզությունից և ցուցամոլությունից: Քովիի 15 ցիտատները կպատմեն, թե ինչպես մաքրել իրկական «ես»-ը սպառողական գիտակցության շերտերից, գտնել կյանքի ամբողջականությունն ու ուրախությունը:

  1. Գոյություն ունի կյանքի երկու ուղի՝ իսկական մեծությամբ լի կյանք և կեղծ մեծության կյանք: Ճշմարիտ մեծությունն այն է, ինչ մարդն ինքն է իրեն պատկերացնում. նրա բնավորությունը, ամբողջականությունը, իրական դրդապատճառներն ու ցանկությունը: Կեղծ մեծությունը՝ ժողովրդականությունն է, կոչումները, դիրքը հասարակության մեջ, համբավը, բախտը և պատիվը:
  2. Մարդու կերպարը կարելի է համեմատել խոհարարական բաղադրատոմսի հետ՝ մի բաժակ ժառանգական հատկություններ, մի ճաշի գդալ շրջապատ, բախտի մի քանի պտղունց, բայց դուք ազատ եք որոշելու, թե ինչ պատրաստեք այս բաղադրիչներից:
  3. Արդյունավետությունը տարբերվում է արդյունքից. արդյունքը գործողության հետևանքն է, իսկ արդյունավետությունը` գործընթացը: Կարելի է շատ արդյունավետորեն բարձրանալ հաջողության սանդուղքը, բայց եթե սանդուղքը հենված է սխալ պատին, հետևանք չի լինի: Եթե ​​շատ աշխատեք կեղծ առաջնահերթությունների վրա, արդյունքը կլինի նույնը:
  4. Շատերը շփոթում են հաջողությունը և կեղծ մեծարանքը: Նրանք կաշվից դուրս են գալիս, որպեսզի ստանան այն ամենը, ինչը կխոսի իրենց հաջողության մասին, բայց չեն ցանկանում խոստովանել իրենց այն, ինչ իրականում կան: Իրական հաջողությունը թանկ արժե, բայց նրանք չեն ցանկանում վճարել այս գինը, այդ պատճառով փնտրում են զարտուղի ճանապարհներ, որոնք թույլ կտան  հաջողության հասնել առանց շատ աշխատանքի: Նրանք ստեղծում են կեղծ տպավորություն: Նրանք ձևանում են, թե ընկեր են:
  5. Ինձ համար ամբողջականությունը բնավորության երկու հիմնական գծերի զավակն է ՝ համեստության և համարձակության: Համեստությունը հասկանալն է, որ ամեն ինչ և միշտ ղեկավարում են սկզբունքները։ Համեստ մարդը երբեք չի ասի. «Աստեղ ես գլխավորը» կամ «Ես ինքս եմ որոշում իմ ճակատագիրը»: Նման գաղափարները, որոնք վերջին տասնամյակների ընթացքում լայն տարածում են գտել հաջողության հասնելու մասին գրքերում, միայն սոցիալական արժեքային համակարգի արդյունք են: Իսկ մեր սոցիալական արժեքները միշտ չէ, որ ապավինում են ժայռի պես ամուր սկզբունքներին. հաճախ դրանց հիմքում ընկած են էգոյի և տեսակետների սորուն ավազը։
  6. Հաջողության բանալին այն է, որ ամուր կառչեք ոչ սորուն սկզբունքներից և նույնիսկ կարճ ժամանակով չշեղվեք այլ կողմ: Եթե ձեր նպատակը անշեղ դեպի հյուսիս գնալն է, դուք հետևում եք կողմնացույցի սլաքին: Ցանկացած շեղում, և դուք արդեն թափառվում եք որ կողմն ասես, բայց ոչ դեպի հյուսիս: Այդպիսին է դաժան իրականությունը: Իրականությունը, ինչպես հաջողությունը, կառավարվում է նույն սկզբունքներով, և երբ դրանք խախտում եք, կրում եք դրանց հետևանքները:
  7. Շատերին, ովքեր կեղծ մեծություն ունեն, այսինքն` իրենց տաղանդների հանրային ճանաչում, պակասում է պարզապես ճշմարիտ մեծություն և դրական հատկություններ:
  8. Մարդկանց մեծ մասը, հիմնվելով իրենց հանրային «Ես» -ի վրա, փորձում են իրենց ազդեցությունը տարածել «դրսից ներս» սկզբունքով: սակայն բարձր արդյունավետությամբ մարդիկ, առաջնորդվելով իրենց խորին «ես»-ով, օգտագործում են «ներսից դուրս» մոտեցումը: Նա, ով կարողանում է ցույց տալ, թե ով է ինքն իրականում իր ներսի խորքում, ձեռք է բերում մարդկանց վստահությունը:
  9. Սուտ մեծության հետևից ընկնելը ոչինչ չի տալիս: Դուք չեք կարող կառուցել հաջող կյանք ավազի վրա, այնպես, ինչպես դուք չեք կարող կառուցել այն փառքի արտաքին ատրիբուտներից: Այն կարող է կառուցվել միայն ոչ սորուն սկզբունքների գրանիտի վրա:
  10. Բնավորությունը, կամ այն, ինչ մենք մեզանից ներկայացնում ենք, ի վերջո շատ ավելի կարևոր է, քան իրավասությունը կամ այն, ինչ մենք կարողանում ենք անել:
  11. Նպատակային մարդու ամբողջ ներքին աշխարհը չի տարբերվում արտաքին տեսքից: Նպատակային մարդը չունի գաղտնի մտքեր և թաքնված դրդապատճառներ: Նման մարդիկ ամբողջությամբ ներառել են ճիշտ սկզբունքների ողջ փաթեթը իրենց գոյության մեջ:
  12. Մարդը պետք է որոշի, թե որոնք են իր բարձրագույն գերակայություններիը և համարձակորեն` ժպտալով, հեշտությամբ, առանց որևէ մեկից ներողություն խնդրելու, ասել «ոչ» մնացած ամեն ինչին: Դա հնարավոր է անել՝ ամենակուլ և տաք «այո» պահելով իր մեջ: Ավելի հաճախ լավը լավագույնի թշնամին է:
  13. Դուք չեք կարող հասնել իսկական մեծության `անտեսելով ձեզ` ձեր առողջությունը, միտքը, ձեր հուզական և հոգևոր կյանքը: Այս կենսական կարևոր ոլորտներից յուրաքանչյուրին անհրաժեշտ է մշտական, ամենօրյա թարմացում: Ամեն օր, այս լծակի վրա թեթև կապ ունենալը կարող է դանդաղեցնել կամ կանխել ձեր անձնական էներգիայի աղետալի անկումը և նույնիսկ փրկել ձեր կյանքը:
  14. «Պառկելաթոռները վերադասավորել» նշանակում է երևացողը ներկայացնել որպես իրականություն, ավելի շատ մտահոգվել արտաքին տեսքի համար, քան ներքին բովանդակության և առաջնահերթություններին տիրապետել հակառակ կարգով: Սա այն է, ինչով մենք բոլորս զբաղվում ենք: Մենք ամեն ինչ թարս ու շուտակ ենք անում։
  15. Եթե ձեր վստահությունը կախված չէ այն բանից, թե ինչ են ուրիշները մտածում ձեր մասին, դուք հանգիստ համագործակցում եք մարդկանց հետ և գտնում եք լավագույն «շահեկան» լուծումները: Դուք համարձակորեն արտահայտում եք ձեր գաղափարները, քանի որ ձեր մտադրությունն է գտնել հնարավորինս լավ տարբերակը և ոչ թե պարգևատրվել հրաշալի գաղափարի համար:
Թարգմանությունը՝ Մելինե Ժամկոչյանի

No comments:

Post a Comment