Thursday, April 11, 2019

Երաժշտական տարօրինակ գործիքներ



Երգող ծնգացող ծառը
Արվեստի այս գործը կառուցված է զանազան չափերի խողովակներից: Քամին անցնում է խողովակների միջով և ստեղծում ահարկու ձայն: Օրիգինալը հասնում է մինչև երեք մետրի և գտնվում է Անգլիայում՝ Արևելյան Լանչաշիրի հովտում: 2017թվականի մարտին քույր երգող ծնգացող ծառ է կառուցվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Աուստինից դուրս՝ Տեխասում:



Պայրոֆոն
Մեկ ուրիշ հրաշալի և զարմանալի երգեհոն է պայրոֆոնը, նաև հայտնի որպես կրակե երգեհոն կամ պայթյուն-երգեհոն անուններով: Դա հենց երգեհոն է, որը աշխատում է բենզինով և պրոտանով: Ձայնը արտադրվում է այրումով և պայթյունով: Որպեսզի այն նվագվի, երգեհոնի գոնե մի մասը պետք է վառվի: Խոսում ենք իրական ռոքաստղ գործիքի մասին:


Մեծ Ստալակտիտային Երգեհոնը
Զանազան տարօրինակ երգեհոններ կան, որոնք օգտագործում են տարատեսակ նյութեր որպեսզի ձայն արտադրեն, բայց ամենալավը հսկայական ստալակտիտային երգեհոնն է՝ տեղակայված Ամերիկայի Միացյալ Նահանգների Լուրայ քարանձավներում։ Այն հարվածում է ստալակտիտներին, որոնք լարված են տարբեր ձայներով ռետինե մուրճերով:  Գյուտարարը՝ Լելանդ Վ. Սպրինկլը, որպեսզի գտնի կատարյալ ձայները, փորձարկել է և տաշել ստալակտիտները այս քարանձավում և լարերով կցել է դրանք կենտրոնային ստեղնաշարի: Այս ամբողջ գործընթացը տևել է երեք տարի, և երգհոնը ձգվում է մինչև 14.000 քառակուսի մետր:



Ապակյա Հարմոնիկա
Այս գործիքը հնարել է Բենջամին Ֆրանկլինը: Այն օգտագործում է գինու բաժակների վրա նվագելու սկզբունքը՝ ուղղակի պտտելով դրանք: Տարբեր ապակյա տարաներ պտտվում են, երբ երաժիշտը ուղղակի դիպչում է տարաներին թաց մատներով՝  ստեղծելով իր ուզած նոտաները: Այս աննման դիզայնի շնորհիվ միաժամանակ կարելի է նվագել բազմաթիվ նոտաներ՝ ստեղծելով զարմանալի և  գեղեցիկ ձայներ: Գործիքը բավականին հայտնի էր իր օրերում։ Մեծ կոմպոզիտորներից մի քանիսը, ինչպիսին են Մոցարտը և Բեթհովենը, ստեղծել են հատվածներ, որոնք ներառում էին ապակե հարմոնիկան: Սակայն, ցավոք, այս գործիքի հանրայնությունը նվազել է ժամանակի ընթացքում:




Հիդրալուպհոն
Ինչպես անունը հուշում է, այս գործիքը արտադրում է ջրային ձայն: Այս տերմինը իրականում նշանակում է գործիքների մի ամբողջական խումբ՝ լարայիններ, փողայիններ և հարվածայիններ: Սա հետաքրքիր փորձառություն է, քանի որ երաժշտությունը նվագվում է ջրի տարբեր շիթեր փակելով, ստեղծելով տարբեր ձայներ: Կարելի է պատկերացնել հիդրալուպոնը որպես հիբրիդ, երբ ստորջրյա ֆլեյտան հանդիպում է երգեհոնին: Որոշ հիդրալուպոններ օգտագործում են եղեգններ, այնպես ինչպես փողային գործիքներն են անում և այս կարում մեր ամենասիրելին՝  H2Oբոեն:


Զևսաֆոն
Թող ծիծաղելի անունը քեզ չշփոթեցնի, թե սա հնազանդ գործիք է: Ըստ արժանվույն անվանված զևսաֆոնը կամ տորամինը իրականում նվագում է կայծակով: Այն ըստ էության պլազմային գործիք է, որը աշխատում է Տեսլայի կծիկի կայծի արտադրությունը փոփոխելով, ստեղծելով ցնցող էֆֆեկտ: Այս գործիքը հեշտությամբ հաղթում է անվանակարգում լավագույն անվան և ունկնդրության սարսափելիության փորձառությամբ:



Տերմեն
Այս երաժշտական գործիքը տարօրինակ է նրանով, որ նվագելու համար չի պահանջվում նրան դիպչել: Փոխարենը դու արտահանում ես ձայնը քո ձեռքերի և երկու “ալեհավքների” միջև հեռավորությունը փոխելով:
Տերմենը հայտնաբերվել է 1920 թվականին ռուս ֆիզիկոս Լև Տերմենի կողմից: Գործիքը սկզբնապես նախատեսված էր դասական երաժշտության համար: Այն երբեք չհամարվեց նվագախմբային գործիք, սակայն նրա հանրաճանաչությունը բարձրացավ, երբ 1994 թվականին էկրան բարձրացավ “Տերմեն՝ էլեկտրոնիկ Ոդիսևսը” ֆիլմը:
Հայաստանում առաջին և 2014 псй դրությամբ միակ տերմենահարը Սաթենիկ Հակոբյան-Ուլիխանյանն է: Նա 2014 թվականի тայիսի 6-ին վարպետության դաս-համերգ է անցկացրել կրթահամալիրում:
Աղբյուրը

Թարգմանությունը՝ Նազելի Տեր-Պետրոսյանի

No comments:

Post a Comment