Friday, January 4, 2019

Ուղեղը զարգացնելու 10 անխափան միջոց

Յուրաքանչյուր ոք ցանկանում է բարձրացնել իր մտավոր ունակությունների մակարդակը, սակայն դրա համար պետք է գործադրվեն որոշակի ջանքեր: Ներկայացնում ենք ուղեղի գործունեության բարելավման 10 պարզ ուղի:

Ուղեղի մարզում
Սա կարող է պարունակել մտավոր պարբերական գործունեության ցանկացած ձև: Մաթեմատիկայի երկրպագուները կգերադասեն լուծել երկրաչափական ու հանրահաշվական խնդիրներ, ավելի պարզ վարժությունների թվում  են թվային ու այբբենական գլուխկոտրուկներն և խաչբառերը: Պարբերական ընթերցումները, բլոգի վարումը, հետաքրքիր թեմաների վերաբերյալ քննարկումները. սրանք են, որ պահպանում են մեր ուղեղը լարված վիճակում: Բայց նույնիսկ ամենօրյա կյանքում հնարավոր է գտնել մեր մտավոր ունակությունները մարզող զանազան միջոցներ:

Առողջ մարմնում՝ առողջ հոգի
Ճիշտ սննդաակարգն ու կանոնավոր ֆիզիկական վարժությունները մարդու ուղեղի կենսագործունեության բարելավման բանալին է: Պարտադիր մեր սննդակարգի մեջ պետք է ներառել սպիտակուցներ՝ ձու, ձուկ, միս: Միրգը և բանջարեղենը կապահովեն մեզ անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով: Ուղեղի ակտիվությունը բարձրացնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս նախ և առաջ ընկույզ և կանաչ թեյ:

Մեդիտացիա
Մեդիտացիայի տարբեր տեխնիկաներ առաջ են եկել հազարավոր տարիներ առաջ և  այդ ժամանակից ի վեր անընդհատ կատարելագործվում են: Աշխարհի խոշորագույն ընկերությունները խորհուրդ են տալիս իրենց աշխատողներին մեդիտացիա անել: Գիտությունը նրանց հետ համաձայն է: Մեդիտացիայով հաճախ զբաղվող մարդկանց մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան ցույց է տալիս, որ մեդիտացիան փոխում է մարդու գլխուղեղի կառուցվածքը:

«Խելացի» բակտերիաները
Վերջերս՝ 2010թ-ին, Միացյալ Նահանգներում The Sage Colleges- ի փորձագետները հետաքրքիր բացահայտում են արել: Նրանք կարողացել են պարզել, որ շատ տարածված բակտերիաների տեսակներից Mycobacterium vaccae-ն, որը ներարկել են մկներին, դրական է ազդում նրանց մտավոր ունակությունների վրա: Կենդանիները դառնում են պակաս ագրեսիվ, ավելի լավ են ելք գտնում լաբիրինթոսից: Այս մանրէները կարելի է գտնել սովորական փողոցի կեղտից: Իհարկե, պետք չէ կեղտը դարձնել մեր դիետայի մի մասը: Դուք կարող եք առնչվել «Խելացի» բակտերիային այգում զբոսնելիս կամ աշխատելով մաքուր օդին՝ այգում:

Քունը և նորից քունը
Ինչի համար է մարդուն պետք քունը, ինչ է կատարվում մարդու հետ քնելու ժամանակ՝  հնուց տանջել է գիտնականներին: Երկար ժամանակ փորձագետները կարծել են, որ քնի ժամանակ ուղեղը անջատվում է և հանգստանում՝ նոր օրվա համար վերալիցքավորվելով: Փորձերը ցույց են տալիս, որ քնի ժամանակ մարդու ուղեղը աշխատում է, թեկուզ նվազագույն մակարդակով: Մասնավորապես հանգստի ժամանակ տեղի է ունենում նոր տեղեկատվության վերաբաշխում: Իրականում քնի ժամանակ կարճաժամկետ տեղակատվությունը վերածվում է երկարաժամկետի:

Սուրճ
Օրական մեկ կամ երկու բաժակ բուրավետ ըմպելիքը բավական է. մեծ քանակությամբ սուրճը վնասակար է առողջության համար. այն առաջացնում է գերգրգռվածություն, ինչի արդյունքում կարող է խաթարվել նորմալ մտածելու ընդունակությունը։ Արիթմիա, տրեմոր, գլխացավ, անհանգստություն, քնի խանգարում. սրանք այն բարդություններն են, որոնք սպասվում են սուրճի սիրահարներին, որոնք օրական 4 բաժակից ավելի սուրճ են խմում:

Մտագրոհ
Ուղղակի օգուտից բացի ինտուցիայի նպատակային մարզումը կարող է ակտիվացնել ուղեղի որոշակի հատվածը, որը գտնվում է աջ ականջի ետևում: Օրինակ՝ զրույցի ընթացքում կարող եք անել հետևյալ վարժությունը. փորձեք կանխատեսել, թե ինչ է ուզում ասել ձեր զրուցակիցը, դեմքի արտահտության միջոցով հետևեք նրա մտքերի ընթացքին և այլն:

Օտար լեզվի ուսումնասիրում
Գիտնականները ապացուցել են, որ մի քանի լեզուներով խոսող մարդիկ կարող են արագ և արդյունավետ անցնել մի խնդրից մյուսին: Բացի այդ, օտար բառերի պարբերաբար սովորելը հիշողության համար հիանալի մարզանք  է: Մի անհանգստացեք, եթե սկզբում ոչ ամեն ինչ պարզ կլինի: Երկխոսությունների բովանդակությունը հնարավոր է հեշտությամբ գուշակել համատեքստից, իսկ դրանցում պարունակվող լեզվական կառույցները բազմիցս կրկնվում են։ Շուտով ձեզ դրանք լավ ծանոթ կլինեն: Այնուհետև կարող եք անցնել հեռուստասերիալների և ֆիլմերի դիտմանը ձեր ընտրած լեզվով:

Նոր հոբբի
Նոր, անծանոթ գործունեության մեջ վարպետանալը ուղեղի համար հիանալի մարզանք է: Լավ կլինի ընտրել այնպիսի հոբբի, որը պահանջում է ֆիզիկական ակտիվություն և կոորդինացման բարձրացում:

Դասական երաժշտություն
Արևմտյան հոգեբանները խորհորդ են տալիս ծնողներին մանկուց երեխաներին սովորեցնել լսել դասական երաժշտություն, հատկապես Մոցարտ: Լավ ընտրված երաժշտությունը կարող է լավ խթան լինել մեր ուղեղի ստեղծագործական գործունեության համար:

Թարգմանությունը՝ Եվա Սարգսյանի

No comments:

Post a Comment