Thursday, October 4, 2018

Մոտիվացնող արտահայտությունների գլխավոր տասնյակը


  1. Միայն ես կարող եմ փոխել իմ կյանքը: Ոչ ոք չի կարող  դա անել ինձ համար: Քերոլ Բարնեթ
  2. Լավ, ավելի լավ, լավագույն: Երբեք դադար մի՛ առ։ Այնպես արա, որ լավը դառնա ավելի լավ, իսկ ավելի լավը՝ լավագույն։ Սբ. Ժերոմ
  3. Կյանքը 10% քեզ հետ պատահած դեպքերն են, իսկ  90% ՝  քո արձագանքը դրանց: Չարլզ Սվինդոլ
  4. Ամեն նոր օր իր հետ բերում է նոր ուժ և նոր մտքեր: Էլիոնոր Ռուզվելտ
  5. Լավատեսությունը վստահությունն է, որը առաջնորդում է դեպի նվաճումներ: Ոչինչ չի կարող լինել առանց հույսի և վստահության: Հելլեն Քելլեր
  6. Անհաջողությունը երբեք չի բռնի ինձ, եթե հաջողության հասնելու իմ վճռականությունը բավականաչափ ուժեղ է: Օգ Մանդինո
  7. Փոխի’ր քո կյանքն այսօր: Մի’ վտանգիր քո ապագան, գործի’ր հիմա՝ առանց հապաղելու: Սիմոնա դե Բովուար
  8. Միշտ անհրար է թվում անելը, քանի դեռ այն չի արվել։ Նելսոն Մանդելա
  9. Անցյալը չես կարող փոխել,բայց ապագան դեռ քո ձեռքերում է: Անհայտ հեղինակ
  10. Կառուցի’ր քո կյանքը գործողություններով: Մի’ սպասիր, որ ինչ-որ բան տեղի ունենա: Արա’ ինքնդ: Ստեղծի՛ր  քո սեփական ապագան։ Ստեղծի՛ր քո սեփական հույսը։ Ստեղծի՛ր քո սեփական սերը: Եվ ինչ էլ որ լինի, դո՛ւ եղիր քո ստեղծողը և մի’ սպասիր,որ հաջողությունը  վերևից իջնի։ Արա’ այն, ինչը կարող ես անել ինքնուրույն… Ինքնուրույն, հենց հիմա, հենց այստեց` Երկրի վրա: Բրեդլի Ուիդֆորդ
Թարգմանությունը՝ Լիլիթ Գաբրիելյանի

1 comment: