Saturday, September 29, 2018

Ժամանակակից առակներ

Թանկագին ուսուցում
IBM ընկերության երիտասարդ, նոր նշանակված մենեջերին ղեկավարությունը պարզաբանումների էր կանչել:Նա մի գործարք էր կնքել, որի պատճառով ընկերությունը 10 միլիոն դոլար էր կորցրել: Երբ աշխատակիցը հասկացավ իր սխալը,արդեն ուշ էր, գումարը չկար:
Մտնելով գրասենյակ և գիտակցելով սեփական մեղքը՝ նաչսպասելովթե իրեն ինչ կասեն,ասաց.
-Ես հասկանում եմ, որ Դուք ունեք ինձ աշխատանքից հեռացնելու բոլոր իրավունքները, ես ընդունում եմ իմ մեղավորությունը և համաձայն եմ Ձեր որոշման հետ:
-Հեռացնե՞լ,-ասաց ղեկավարը,-մենք քիչ առաջ 10 միլիոն դոլար ծախսեցինք Ձեր ուսուցման համար և չենք կարող վատնել  այսպիսի թանկագին աշխատակցի:Գնացե՛ք աշխատելու:

Թարգմանությունը՝ Մարգարիտա Կարախանյանի
Աղբյուրը

 Երկու փայտահատներ
Երկու փայտահատ  վիճաբանում  էին, թե իրենցից ով ավելի շատ փայտ կկոտրի առավոտից մինչև ժամը չորսը։
Առավոտից տղամարդիկ բաժանեցին  իրենց դիրքերը: Սկզբում աշխատեցին նույն տեմպերով: Բայց մի ժամ հետո նրանցից մեկը լսեց, որ իր հակառակորդը դադարեց կտրել ծառը: Հասկանալով, որ սա իր հնարավորությունն է, առաջին փայտահատը կրկնապատկեց իր ջանքերը:
Անցավ տասը րոպե և առաջին փայտահատը լսեց, որ երկրորդ փայտահատը  սկսեց աշխատանքը: Կրկին աշխատում էին նույն տեմպով,երբ հանկարծ առաջին փայտահատը  լսեց, որ իր հակառակորդը դադարեցրեց աշխատանքը: Փայտահատը երջանիկ շարունակեց աշխատել՝ արդեն զգալով հաղթանակի համը:
Եվ դա ամբողջ օրը շարունակվեց: Ամեն ժամը մեկ երկրորդ փայտահատը դադարեցնում էր իր աշխատանքը տասը րոպեով, իսկ երկրորդը` շարունակում  աշխատել: Երբ ժամանակն անցավ, նա, ով աշխատել էր առանց դադարեցնելու, բացարձակապես համոզված էր, որ հաղթանակն իր գրպանում է:
Պատկերացրեք նրա զարմանքը, երբ պարզեց, որ սխալվում է:
Ինչպես է սա պատահել,- նա հարցրեց իր հակառակորդին,- ամեն ժամ լսեցի, որ տասը րոպեն մեկ  աշխատանքդ դադարեցնում ես: Ինչպես ես կարողացել կոտրել ավելի շատ փայտ, քան ես: Դա անհնար է:
-Իրականում շատ պարզ է, — պատասխանեց մյուսը,-ամեն ժամը մեկ ես դադարեցնում էի աշխատանքս տասը րոպեով: Եվ մինչ  դու շարունակում էիր փայտ կոտրել,ես սրում էի իմ կացինը:



 Քաղաքացի  մուկն ու  գյուղացի մուկը

Գյուղացի մուկն իր՝ քաղաքում ապրող զարմիկին հրավիրեց իր տուն: Քաղաքացի մուկն այնքա՛ն հիասթափված էր գյուղի սնունդից, որն ընդամնը եգիպտացորենի մի քանի հատիկներ և մի քանի չորացած հատապտուղներ էին:
-Իմ աղքա՛տ զարմիկ,-ասաց քաղաքացի մուկը,-դու հազիվ թե ուտելու բան ունենաս: Ես հավատացնում եմ, որ  այստեղ ավելի լավ կսնվեք:Խնդրում եմ, եկ քաղաք և այցելիր ինձ, և ես քեզ ցույց կտամ հեշտությամբ հասանելի դարձող հարուստ հավաքույթներ:
Այսպիսով, գյուղացի մուկը գնաց իր քաղաքացի զարմիկի մոտ, ով տարավ նրան քաղաքում տեղի ունեցող մեծ խնջույքի: Գյուղացի մուկը չէր հավատում իր աչքերին: Նա երբևէ չէր տեսել այդքան շատ սնունդ մի վայրում: Այնտեղ հաց կար, պանիր, միրգ, հացահատիկեղեն և ձավարեղեն, որոնք աճեցված էին հովտի արևկող
Եվ երկու մկները պատրաստվեցին, որ շքեղ ընթրեն, բայց մինչ նրանք կվերցնեին իրենց առաջին պատառը, մի կատու մտավ այդ ճաշասենյակ: Մկները գլխապատառ փախան և թաքնվեցին մի փոսի մեջ` մինչև կատվի գնալը:Վերջապես, ամեն ինչ խաղաղվեց, և անցանկալի այցելուն հեռացավ: Կատվի գնալուց  հետո  մկները դուրս եկան թաքստոցից և վերսկսեցին իրենց հաճելի ընթրիքը: Մինչ նրանք մի պատառ կդնեին իրենց բերանը, ներս մտավ ուրիշ մեկը և երկու փոքրիկ մկները կրկին ստիպված եղան  արագ թաքնվել:
-Ցտեսություն,-ասաց գյուղացի մուկն իր զարմիկին,- դու իսկապես,որ ապրում ես լիառատ քաղաքում,բայց ես գնամ իմ տուն,որտեղ կկարողանամ հանգիստ ու խաղաղ վայելել իմ ընթրիքը:

Աղբյուրը
Թարգմանությունը՝ Լիլիթ Գաբրիելյանի



No comments:

Post a Comment