Monday, March 26, 2018

Լայլա Գիֆտի Ակիտայի ասույթները՝ միասին ապրելու մասին

Լայլա Գիֆտի Ակիտա
«Ապրել միասին» նախագծի շրջանակներում՝ Լայլա Գիֆտի Ակիտայի ասույթները



  • Մենք այս աշխարհում ենք ոչ միայն մեր, այլև ուրիշների համար ենք։ 
  • Հիանալի կլինի, եթե մենք միասին ապրենք ներդաշնակության և խաղաղության մեջ 
  • Դուք չգիտեք, թե մարդիկ ինչի միջով են անցնում: Բարի եղեք բոլոր մարդկանց հանդեպ 
  • Ամեն ճանապարհում լիարժեք ներկա գտնվեք։ 
  • Եղեք համեստ, նրբանկատ և բարի։
  • Վայելեք կյանքի բոլոր պահերը
  • Ոչ մի հանգամանքում ոչ մի մարդ չպետք է վիրավորվի: Մենք բոլորս Աստծո հրաշալի ստեղծագործություն ենք: Կարող ենք սիրալիր լինել միմյանց նկատմամբ։
  • Սովորեք այլ մարդկանց հետ միասին ապրել:Մեզ համար հրաշալի բան է ապրել սիրո, խաղաղության և հավատքի մեջ:
  • Եղեք բարի, և արդար, ճշմարտացի։
  • Մենք մի մարդկային ընտանիք ենք։
  • Որոշ մարդիկ չեն կարող միասին ապրել, քանի որ կկործանեն և կբնաջնջեն միմյանց: Գայլերն ու ոչխարները չեն կարող միասին լինել. ոչխարներին ուտելուց հետո գայլերը սովամահ կլինեն։ 
  • Չէր լինի ոչ մի հասարակություն, եթե իրար հետ ապրելը կախված լիներ իրար հասկանալուց։ 
  • Միասին ապրելը արվեստ է։ Դա համբերատար արվեստ է։ Դա գեղեցիկ արվեստ է։ Դա հրապուրիչ է։
  • Մեկ այլ մարդու հետ Ներդաշնակության մեջ ապրելը բերում է ներքին հանգստության։
Աղբյուրը

Թարգմանությունը՝ 10-րդ դասարանցիների անգլերենի խմբի։
Դասավանդող՝ Իրինա Ապոյան։











No comments:

Post a Comment