Tuesday, January 30, 2018

15 չտեսնված ասույթ Պոլ Օրֆալի՝ հսկայական կորպորացիա ստեղծած ծույլիկի կողմից

Պոլ Օրֆալ

Պոլ Օրֆալի կյանքը անհավատալի է: Լինելով հիպերակտիվ, դիսլեքսիայով տառապող երեխա, նա դժվարությամբ էր կարդում և գրում, իսկ մեծանալով ի վիճակի չէր նստելու գործնական հանդիպումների և ժողովների ժամանակ: Եվ սակայն Պոլը համարեց իր թերությունները յուրահատուկ հնարավորություն: Այնպիսի հատկանիշները, ինչպես ճկուն, անհանգիստ միտքն է, չկարողանալը նույն տեղում նստել, նրան բերեցին ոչ ուղղափառ, մարդուն ուղղված ընկերության ստեղծմանը: Այսօր FedEx Kinko- ի տարեկան շրջանառությունը ավելի քան 1,5 մլրդ դոլար է: Աշխարհի 11 երկրների 1450 գրասենյակներում աշխատում են ավելի քան 20 հազար աշխատակիցներ:


1. Ձեր կյանքը ղեկավարելու ամենաարդյունավետ ուղիներից մեկը պատկերացնելն է մի ապագա, որը դուք ձեզ չեք ցանկանում:

2. Այն, ինչ դու ուղարկում ես աշխարհ, վերադառնում է քեզ: Այլ կերպ ասած՝ կատարեք լավ գործեր: Եվ վճարեք հարկերը:

3. Ազնվությունը նման է կուսությանը. այն միայն մեկ անգամ ես կորցնում:

4. Եթե ցանկանում եք հաջողության հասնել, ուրիշ մարդկանց օգնեք աճելու:

5. Փորձեք ամեն ինչ: Երբեք չես իմանա, թե որը կգործի:

6. Կառավարել բիզնեսը նշանակում է սովորել պառկել քնելու ուշ գիշերին, խնդիները չլուծած:

7. Վստահեք մարդկանց, հակառակ դեպքում ամեն ինչ ինքներդ պետք է անեք:

8. Մարդկանց նկատմամբ վստահություն ցուցաբերելու լավագույն միջոցը նրանց չխանգարելն է:

9. Ձախողումները հաճախ գալիս են այն ժամանակ, երբ թվում է, թե բախտը ժպտում է քեզ:

10. Իմաստ չունի պարծենալ սեփական հաջողություններով: Ձեր ընկերները դա լսելու կարիքը չունեն, իսկ թշնամիները, մեկ է, չեն հավատա:

11. Շատ բան կարող ես տեսնել լեռան գագաթին կանգնած, բայց՝ ոչ հենց լեռը:

12. Եթե դու մրցակիցներ ունես, նշանակում է՝ նրանցից սովորելու բան ունես:

13. Դու պետք է քո կյանքի հիմքում վստահությունը դնես: Դու ընտրելու այլ բան չունես, բացի վստահելուց:

14. Երբեմն կյանքում ստիպված ես լինում մոռանալ, թե ով ես դու եղել և ուրախությամբ սկսում ես սովորել այն լինել, ինչ կաս:

15. Կյանքում հաջողությունը այն է, երբ մեծահասակ դարձած երեխաները ցանկանում են ժամանակ անցկացնել քեզ հետ:

Աղբյուրը

Թարգմանությունը՝ Սաբինա Դավթյանի


No comments:

Post a Comment