Monday, May 29, 2017

10 ցնցող առասպելներ, որոնց մենք հավատում ենք դպրոցական նստարանից

Հնարավոր է՝ այս տվյալները 20-40 տարի առաջ պարզապես չէին ուսումնասիրվել, բայց մենք շարունակում ենք սրբորեն հավատալ նրան, ինչ մեզ ինչ-որ մի ժամանակ սովորեցրել ենՀավանաբար պետք է պարբերաբար վերապատրաստման դասեր անցնել իմանալու համար մեր մոլորակի վերջին նորությունները: Չէ՞ որ կպարզվի, որ մեր մադրկային համամատաբար կարճ կյանքի ընթացքում աշխարհը հասցրել է կրել լուրջ փոփոխություններ: Իսկ Երկրի կյանքի տևողության տեսակետից դա տեղի ունեցել նաև շատ արագ: Այս ապշեցուցիչ փաստերը ձեր առաջ նոր բաներ կբացահայտեն երկրի մասին։

Առասպել՝ Էվերեստը ամենաբարձր լեռն է մոլորակի վրա:
Փաստ՝ Տեխնիկապես ամենաբարձ լեռը Մաունա-Կեան է, որը Հավայան կղզիներում է: Նրա բարձրությունը-10203 մ է, բայց մեծ մասը թաքնված է ջրի տակ:
Առասպել՝ Չինական պատը միակ ձեռակերտ կառույցն է, որը տիեզերքից տեսանելի է անզեն աչքով:
Փաստ՝ Տեսանելի չէ: Երևալու համար Չինական պատը չափացանք նեղ է՝ ընդամենը 6 մետր լայնությամբ:
Առասպել՝ Լոնդոնի հայտնի Բիգ Բենը այն ժամացույցով աշտարակն է:
Փաստ՝ Բիգ Բենը աշտարակի վրայի զանգն է, որը խփում է ժամը լրանալիս: Աշտարակը կոչվում է Սեն-Ստիվեն:
Առասպել՝ Ամպերը կշիռ չունեն:
Փաստ՝ Ամպերը կազմված են ջրի  փոքրիկ կաթիլներից, որոնց ընդանուր քաշը հասնում է 500 տոննայի:
Առասպել՝ Կայծակը երբեք երկու անգամ նույն տեղը չի խփում:
Փաստ՝ Խփում է: Օրինակ՝ Իմփայեր Սթեյթ Բիլդինգի ծայրաձողին կայծակը տարին մոտ 25 անգամ խփում է:
Առասպել՝ Ամենաբարձր ջրվեժը աշխարհում Անխելն է Վենեսուելայում:
Փաստ՝ Ամենաբարձր ջրվեժը գտնվում է  Դանիական նեղուցի հատակին է՝ ջրի տակ, և անուն չունի: Նրա բարձրությունը 3505 մ է: Այո, օվկիանոսներում լինում են ջրվեժներ, գետեր և լճեր, բայց նրանց դժվար է լուսանկարել:
Առասպել` Ջուրը էլեկտրաէներգիայի հաղորդիչ է:
Փաստ՝ Հոսանքը հենց ջուրը չի հաղորդում, այլ դրա մեջ լուծված հանքային նյութերը: Թորած ջուրը էլեկտրաէներգիայի հաղորդիչ չէ:
Առասպել՝ Բոլոր ծառերը ջուր են ստանում արմատների միջոցով:
Փաստ՝ Աֆրիկյան Նամիբ անապատում աճում է  վելվիչիա զարմանալին, որի տերևները ջուր են մատակարարում արմատին:
Առասպել՝ Մեծ Բրիտանիան ամենաանձրևոտ երկիրն է Եվրոպայում:
Փաստ՝ Լոնդոնում ամեն տարի տեղումների քանակը  500 մմ է, Հռոմում՝ 760, Միլանում՝1000, իսկ Գենույում՝ 1100: Բայց Իտալիայում անձրև գալիս է հիմնականում աշնանը և ձմռանը, իսկ Մեծ Բրիտանիայում՝ ողջ տարվա ընթացքում:
Առասպել՝ Ամենամեծ անապատը աշխարհում Սահարան է:
Փաստ՝ Ամենամեծ անապատը աշխարհում Անտարկտիկան էՆրա տարածքը գրեթե  870.000 քառակուսի կիլոմետր է, իսկ որոշ տարածքներում շուրջ երկու միլիոն տարի տեղումներ չեն եղել

Թարգմանությունը՝ Սաբինա Դավթյանի

No comments:

Post a Comment