Tuesday, October 17, 2017

Ողջ ճշմարտությունը վհուկների մասին

Գրեթե ամեն բան, ինչ մեզ հայտնի է վհուկների մասին, չի համապատասխանում իրականությանը: Նրանք չեն կրում սրածայր գլխարկներ, չեն եփում տարօրինակ ըմպելիքներ հսկայական կաթսաներում, ու նրանց քթերն էլ կարգին են: Ու սրանք դեռ մի քանիսն են այն անհավանական բաներից, որոնք տեղեկատվական հանրահայտ միջոցները տարածում են վհուկների ու կախարդանքի մասին: Ահա թե ովքեր են նրանք իրականումլ:
Վհուկներ հիմա էլ կան: 1954 թ. անգլիացի Ջերալդ Գարդները հանրությանը ներկայացրեց նոր կրոն՝ Վիկկա: Ըստ էության՝ վիկկաները ներկայացնում են կախարդների մոդեռնացված պաշտամունքը. նրանք երկրպագում են կոտոշավոր աստծուն ու եռադեմ աստվածուհուն:
Հակառակ տարածված կարծիքներին՝ կախարդանքը գրեթե կապ չունի սատանիզմի հետ: Վհուկների ու կախարդների արմատները խորանում են մինչև հեթանոսական ժամանակներ, երբ «Սատանա» հասկացությունը գոյություն չուներ:
Ոչ բոլորն վհուկներն են չար: Միջնադարում կախարդներին բաժանում էին երկու խմբի՝ սպիտակ և սև մոգերի: Ի դեպ և՛ մեկին, և՛ մյուսին ինկվիզիցիան հաճույքով այրում էր խարույկի վրա:
Հնդկական Ասսամ նահանգի բնակիչները ցայսօր հայտնի են որպես սև մոգության իսկական կիրառողներ: Համարվում է, որ ընտրյալ վարպետները կարողանում են մարդկանց կենդանիների վերածել:
Միջնադարում կրակի վրա շատ անմեղ կանայք են մեռել: Վհուկության մեջ կարող էին մեղադրել ցանկացած մեկին նախանձի, նենգության, չբավարարված ցանկությունների պատճառով: Այսպիսի դրվածքը Եվրոպայի բնակչությանը փաստի առաջ կանգնեցրեց. երեխա ծնող ուղղակի չկար:
Բայց ավելի շատ կանայք են մահացել տանջանքների խցերի պատերից ներս: Հալածանքների էին ենթարկում բոլոր դասերի ներկայացուցիչ աղջիկները: Մանկաբարձ լինելը վտանգի տակ էր դնում ոչ միայն սեփական, այլ նաև մտերիմների կյանքը:
Գոյություն ուներ հատուկ ձեռնարկ՝ սև մոգերին գտնելու համար: Malleus Maleficarum-ը սև
վհուկների որս կատարողներին սովորեցնում էր մասնագիտական հմտություններ՝ որ հատվածում սափրել կնոջ մազերը՝ Սատանայի նշանը տեսնելու համար, ինչպես խուսափել կախարդանքից, և անգամ ինչպես քշել իրեն՝ չարքին։ Իր վհուկներն ուներ ոչ միայն Եվրոպան։ Հնդկաստանն աճեցրել է սև մոգության իր երկրպագուներին՝ Daayani-ներին, որ նշանակում է գերբնական ուժերով օժտված կին: 15-րդ դարի ընթացքում Daayani-ի պաշտամունքը տարածված էր հնդկական բազմաթիվ նահանգներում:


Թարգմանությունը՝ Դիանա Տատինցյանի

No comments:

Post a Comment