Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Wednesday, November 14, 2018

Քսան հազար երազանք. Ռումի

Դու, որ կատարելության մարմնացումն ես, ու՞ր ես, ո՞ւր
Դու, որ մեր այգու ծաղիկն ես, ու՞ր ես, ո՞ւր
Շուշանը հարյուր լեզվով էլ քեզնից լուր չտվեց,
Նոճին որքան էլ բարձրանա, միևնույն է, քեզ չի հասնի
Նարգիզը, եթե աչքեր էլ ունենար, մեկ է, քեզ չէր տեսնի
Շուրջ բոլորս դիվահար մարդիկ են,

Իսկ քո հետքը չկա ու չկա
Քսան հազար երազանքը ոչինչ է,
Եթե չկաս դու
Ես պատրաստ եմ մահանալ
Եթե չկաս դու, իմ սե՛ր…
Թարգմանությունը՝ Սամուել Աշեղի և Դիանա Նազարյանի
Խորհրդատու՝ Դիանա Նազարյան

0 մեկնաբանություն:

Post a Comment