Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, March 16, 2017

Իմ տպավորությունը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից

ԱՄՆ-ից եկած կամավոր Ռիմա Ջանազյանը որոշ ժամանակ աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ Հյուսիսային դպրոցում, Հայկուհի Հովհաննիսյանի հետ, և հիմա իր տպավորությունն է գրել մեր դպրոցի մասին, որը թարգմանաբար ներկայացնում ենք։


«Իմ առաջին երկու շաբաթները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում եղել են լավ առումով հետաքրքիր: Ես ներկա եմ եղել համերգների, խաղերի, հեծանվավազքի, պարային փորձերի, ընկերական հանդիպումների, ժամանակակից տեխնոլոգիաների, բույսերի, արվեստի և ինտերակտիվ դասերի բոլոր դպրոցներում: Սա շատ տարբերվող կրթական միջավայր է շատ դպրոցների, բայց հիմնականում հետխորհրդային կրթական համակարգերի համեմատությամբ, որոնցով լի է Հայաստանը։ Չնայած ես փորձ չունեմ այլ հաստատություններում աշխատելու, որ համեմատեմ նրանց, «Սեբաստացի» երեխաները միշտ ուրախ են երևում: Միջավայրն ու աշխատակազմն են այդ ամենի պատճառը։ Համակարգողներ Մարալի և Քնարիկի օգնությամբ իմ՝ դպրոց մուտք գործելը շատ ավելի հեշտ եղավ, քան ես պատկերացնում էի: Նրանք արժեքավոր լրացում են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին:
Առաջին օրս հրաշալի էր: Այս դպրոցի ամեն ինչը ամեն տեսակետով ոգևորիչ էր` ինքնավստահ, ազատ և քմահաճ երեխաներից մինչև գեղարվեստական և ճարտարապետական կառուցվածքը: Պատերը նկարազարդ են, և բույսերը ամենուր են, որ բոլորը ջրեն: Կրտսեր դպրոցը, որ տեղակայված է Միջին-Ավագից վերև (թաղն ի նկատի ունի) առաստաղից կախված մի ծառի ճյուղ ունի, որը նրանք զարդարում են Սուրբ Ծննդյան և Զատիկի զարդերով: Հիասքանչ է, չէ՞: Ես այդպիսի բան նախկինում չեմ տեսել:
Այս երեխաներին անգլերենի դասեր տալը և՛ դժվար էր, և՛ հուսադրող: Կրթությունը տեխնոլոգիայի վրա է հիմնված, այսպիսով ամեն երեխա պատարտավոր է ունենալ իր համակարգիչը, որի մեջ էլ կգրի և որից կկարդա: Երեխաները իրենց տնային աշխատանքները անում են համակարգչով, բլոգավարությամբ կամ հոլովակներ պատրաստելով: Սա պրոցեսը դարձնում է ավելի զվարճալի և ոգևորող: Անգլերենի դասերը մեծ երեխաների համար (6-12-րդ դասարաններ) օրական մեկ ժամ են, մինչդեռ տարրական դպրոցում շաբաթական երեք անգամ՝ 20 րոպե տևողությամբ: Միսս Հայկուհին՝ անգլերենի ուսուցիչը, կրտսեր դպրոցում է աշխատում, երեխաներին անգլերեն է սովորեցնում երգի, պարի և խաղերի միջոցով: Դրանցից են «Old McDonald», «ABC» և «Good Morning» երգերը: Բարձր դասարանցիներն իրենց օրվա դասերը տեղադրում են բլոգներում:
Ես մասնավորապես աշխատում էի տարրական դպրոցում, որտեղ օգնում էի միսս Հայկուհուն: Նա ուրախ և հոգատար ուսուցչուհի է, և նրան բոլորը սիրում են: Բացի անգլերենի հիանալի ուսուցիչ լինելուց՝ միսս Հայկուհին նաև սենսեյ է՝ կարատեի ուսուցիչ և հիանալի մայր: Բոլոր դասավանդողները դպրոցում ընդգրկված են արվեստի մեջ, ինչն էլ դպրոցի այսքան հաջողակ և կենսուրախ լինելու պատճառն է: Երբ անգլերենի դասերը վերջանում էին, ես օգնում էի հատուկ կարիքներ ունեցող երեխաներին՝ Լիլիթին, Դավիթին, Դանիելին և Սամվելին, անգլերերնի անհատական դասերով: Դասասենյակները, սովորողները և ուսուցիչները նպաստում են կարիքավոր երեխաների կրթությանը: «Սեբաստացի» երեխաներին սովորեցնում են անխտիր միմյանց սիրել: Այս բոլոր տեսակետներն են, որ դպրոցը դարձնում են հատուկ և եզակի: Հուսադրող է տեսնելը այսպիսի փոփոխություններ, քանի որ դա ստեղծում է ոչ միայն հատուկ և եզակի կրթական համակարգ, այլ նաև հատուկ և եզակի Հայաստան»:


Ռիմա Ջանազյան


Թարգմանությունը՝ Լուիզա Ավագյանի (11-րդ դասարան)
Խորհրդատու՝ Իրինա Ապոյան

0 մեկնաբանություն:

Post a Comment