Copyright © Թարգմանի'ր
Design by Dzignine

«Եթե մի բան ուզում ես լավ հասկանալ, թարգմանիր». Բերնարդ Շոու

Հետաքրքիր նյութեր CSS Drop Down Menu by PureCSSMenu.com
Thursday, January 8, 2015

Փնտրվող վերափոխվածը (A Retrieved Reformation)

Հեղինակ` ՕՀենրի
Բանտում գտնվող կոշիկի խանութում Ջիմի Վալենթայնը զբաղված էր կոշիկ կարելով: Բանտապետը մտավ խանութ, այնուհետև Ջիմիին տարավ բանտի գրասենյակ: Այնտեղ Ջիմիին տրվեց կարևոր մի թուղթ, որը փաստում էր նրա ազատվելու մասին:
Ջիմին վերցրեց թուղթը` առանց որևէ արտահայտություն կամ էլ հետաքրքրության նշան ցույց տալու: Նա պետք է բանտում մնար չորս տարի, արդեն տասն ամիս այդտեղ էր, չնայած ենթադրում էր, որ այդտեղ պետք է մնար ընդամենը երեք ամիս:
Ջիմի Վալենթայնը շատ ընկերներ ուներ բանտից դուրս, մարդը, ով ունի բազում ընկերներ, ենթադրվում է, որ չի ուզենա երկար մնալ բանտում:
- Վալենթայն, — ասաց բանտապետը, — դու բանտից դուրս կգնաս վաղը առավոտյան: Սա քո՝ մարդ դառնալու հնարավորությունն է: Դու վատ ընկեր չես: Վերջացրու սեյֆեր բացելը և ապրիր ավելի լավ կյանքով:
- Ե՞ս, — ասաց Ջիմին զարմացած, — ես իմ կյանքում երբեք սեյֆի դուռ չեմ բացել:
- Օ՜հ, ոչ, — բանտապետը ծիծաղեց, — երբեք: Արի նայենք, քանի՞ անգամ եք դուք բանտին նամակ գրել Սփրինգֆելդում բացվող սեյֆի մասին: Սա այն պատճառո՞վ չէր, որ դուք չէիք ուզում ասել, թե դուք իրականում որտեղ եք: Հնարավո՞ր է, որ դուք եղել եք ինչ-որ օրիորդի հետ և չեք ուզեցել ասել նրա անունը: Թե՞ սա այն պատճառով էր, որ դատավորը չհավանեց քեզ: Դու մարդ ես, ով միշտ ունի այս կարգի պատճառաբանություններ:
- Ե՞ս, — ասեց Ջիմին: Նրա դեմքը դեռ զարմացած հայացք ուներ: — Իմ կյանքում ես երբեք Սփրինգֆելդում չեմ եղել։
- Նրան տարեք այստեղից, — ասաց բանտապետը, — տվեք նոր շորեր՝ դուրս գնալու համար: Այստեղից նրան բաց կթողեք հաջորդ առավոտ ժամը յոթին: Եվ մտածիր այն մասին, ինչ քեզ ասեցի, Վալենթայն:
Հաջորդ առավոտ՝ ժամը յոթին, նա նոր շորերով պատրաստ կանգնած էր, նրա նոր շորերը իր հագով չէին, իսկ նոր կոշիկները նեղում էին: Սրանք այն ստանդարտ չափի շորերն են, որ տալիս են բանտից ազատվողներին: Նրան տվեցին փող՝ գնացքով մինչև մոտակա քաղաքը հասնելու համար: Տվեցին ևս հինգ դոլլար: Հետաքրքիր է՝ հինգ դոլլարը պետք է նրան օգներ մարդ դառնալու գործում: Բանտապետը նրան ձեռքով հաջողություն մաղթեց: Դա Վալենթայնի, որպես համար 9762 բանտարկյալի, վերջն էր: Դուրս եկավ բանտից ու քայլեց դեպի արևի լույսը: Քայլում էր ու չէր լսում թռչունների երգը, չէր նայում կանաչ ծառերին կամ էլ հոտ քաշում ծաղիկներից: Նա գնաց ռեստորան: Նա այդտեղ ճաշակեց ազատության քաղցր համը: Նա լավ ճաշեց: Դրանից հետո գնաց երկաթուղային կայարան: Մի քիչ փող տվեց այն կույր մարդուն, որ նստած էր այնտեղ և փող էր խնդրում, իսկ հետո գնացք նստեց: Երեք ժամ անց հասավ մի փոքրիկ քաղաք: Գնաց Մայք Դոլանի ռեստորան: Մայք Դոլանն այնտեղ մենակ էր: Ձեռքով բարևելուց հետո, ասաց. «Ես ներողություն եմ խնդրում, մենք չկարողացանք դա ավելի շուտ անել, Ջիմի, տղաս: Բայց սեյֆը դեռ Սփրինգֆիլդում է»:
- Լավ, — ասաց Ջիմին, — իմ սենյակն ի՞նձ է սպասում: Նա գնաց ու բացեց տան ետևի դուռը: Ամեն ինչ այնպես էր, ինչպես նա թողել էր ու հեռացել: Նրան այստեղից էին տարել բանտ: Գետնին ընկած էր շորի փոքրիկ պատառիկ: Դա ոստիկանի շորից էր պոկվել, քանի որ Ջիմին փորձել էր ազատվել:
Պատի մոտ անկողին կար: Ջիմին անկողինը քաշեց դեպի սենյակի կենտրոն: Պատն ուներ սովորական պատի տեսք, բայց Ջիմին ձեռքը մեկնեց և բացեց պատի վրայի փոքրիկ դուռը: Նա հանեց մի փոշոտ պայուսակ: Նա բացեց պայուսակը և կարոտած հայացքով նայեց իր սեյֆ բացելու համար նախատեսված գործիքներին: Ավելի որակյալ գործիքներ հնարավոր չէր գտնել: Ամեն ինչ տեղում էր: Դրանք պատրաստված էին հատուկ նյութերից, հատուկ չափերի և ձևերի: Ջիմին էր դրանք նախագծել և հպարտ էր դրանցով: Ինը հարյուր դոլլարից ավելի տվել էր սեյֆ բացողների համար այդ տեսակի գործիքներ պատրաստող մարդուն։ Կես ժամից Ջիմին իջավ աստիճաններով, դուրս եկավ ռեստորանից։ Նա շորեր էր հագել, որոնք իր հագով էին, վերցրել էր նաև իր արդեն մաքրված պայուսակը։
- Դու ինչ-որ բան պլանավորե՞լ ես, — հարցրեց Մայք Դոլանը։
- Ե՞ս, — զարմացած հարցրեց Ջիմին, — չհասկացա։ Ես աշխատում եմ Նյու Յորքի ամենահայտնի հրուշակեղեն պատրաստող ձեռնարկությունում։ Եվ ես վաճառում եմ երկրում ամենալավ հացն ու թխվածքը։
Մայքն ուրախացավ, այս բառերը խմելու առիթ էին տալիս։ Ջիմին կաթ խմեց, նա երբեք կաթից ավելի խիստ բան չէր խմել։ Վալենթայնի ազատագրումից մի շաբաթ հետո Ինդիանայում՝ Ռիչմոնդում սեյֆ բացվեց։ Ոչ ոք չգիտեր, թե դա ով է արել։ Ութ հարյուր դոլար գողացված էր: Դրանից երկու շաբաթ հետո Լոգանսպորտում գտնվող սեյֆն էլ բացվեց: Այդ սեյֆը նոր տեսակի էր, ասում են, որ այն այնքան ամուր էր, որ հնարավոր չէր բացել: Բայց ինչ-որ մեկն արեց դա՝ գողացավ 15 հարյուր դոլլար:
Հաջորդը Ջեֆերսոնի սեյֆն էր: 5 հազար դոլար գողացվեց: Մեծ կորուստ էր: Բեն Փրայսը ոստիկան էր, ով սկսել էր աշխատել այս գողությունների վրա: Նա գնաց Ռիչմոնդ, Ինդիանա և նաև Լոգանսպորտ պարզելու, թե ով է գողը: Որոնելուց հետո ասաց. «Ես կարող եմ ասել, որ այստեղով անցել է Ջիմ Վալենթայնը: Նա նորից իր գործի մեջ է: Նայեք, թե ինչպես է բացել սեյֆը: Ամեն ինչ մաքուր է, կոկիկ: Նա միակ մարդն է, որ գործիքներ ունի այս ամենն անելու համար: Եվ նա միակն է, որ գիտի այդ գործիքներից օգտվել: Այո, ես ուզում եմ գտնել պարոն Վալենթայնին: Բենը գիտեր` ինչպես է աշխատում Ջիմին: Ջիմին մի քաղաքից մյուսը տարբեր եղանակներով էր գնում: Նա միշտ մենակ է աշխատում: Միշտ արագ է հեռանում, երբ ավարտում է իր գործը: Նա սիրում է լինել լավ մարդկանց հետ: Այս բոլորը հաշվի առնելով, հեշտ չէր գտնել պարոն Վալենթայնին:
Մարդիկ, որոնց սեյֆերը լիքն են փողերով, ուրախացան, երբ իմացան, որ Բեն Փրայսը սկսել է որոնել պրն. Վալենթայնին: Երեկոյան Ջիմին ու իր պայուսակը մի փոքրիկ քաղաքում էին, որ կոչվում էր Էլմոր: Ջիմին երիտասարդ էր, քոլեջ հաճախող տղայի տեսք ուներ, քայլում էր փողոցով դեպի հյուրանոց:
Մի օրիորդ, որ քայլում էր փողոցով անցավ Ջիմիի կողքով, մտավ դռնով: Դռան վրա գրված էր` «բանկ»: Ջիմին նայեց ուղիղ նրա աչքերի մեջ, մի պահ մոռանալով, թե ինքն ով է. դարձավ լրիվ այլ մարդ: Աղջիկն ուրիշ կողմ նայեց, նրա դեմքը դարձավ ավելի պայծառ: Ջիմիի նման երիտասարդ տղաներ հաճախ չեն գալիս Ջիմին մի տղայի տեսավ բանկի դռան մոտ և վազեց նրա մոտ` քաղաքի մասին հարցեր տալու: Որոշ ժամանակ անց օրիորդը դուրս եկավ ու գնաց իր ճանապարհով: Նա չտեսնելու տվեց Ջիմիին:
- Արդյոք այդ օրիորդը Փոլի Սիմփսոնը չէր, — հարցրեց Ջիմին:
- Ոչ, — ասաց տղան, — նա Անաբել Ադամսն է: Նրա հայրը այս բանկի տերն է:
Ջիմին գնաց հյուրանոց, որտեղ ներկայացավ որպես Ռալֆ Դ. Սփնսեր: Նա այդտեղ սենյակ վարձեց: Աշխատողին ասաց, որ ինքն եկել է Էլմոր գործերով: Ինչպես էր այնտեղ կոշիկի բիզնեսը: Արդյոք ամեն ինչ նորմալ էր կոշիկի խանութներում: Աշխատողը մտածեց, որ Ջիմիի հագուստն ու նրա ոճը լավն են: Նա ուրախ էր Ջիմիի հետ խոսելու համար: Այո, Էլմորը կոշիկի խանութի կարիք ուներ: Այնտեղ չկային կոշիկի առանձին խանութներ: Կոշիկները մեծ խանութներում էին վաճառվում: Էլմորում բիզնեսը լավ էր առաջ գնում: Աշխատողը մտածեց, որ պարոն Սփենսերը կմնա այդտեղ: Դա լավ քաղաք էր, մարդիկ էլ ընկերասեր էին: Պարոն Սփենսերն ասաց, որ կմնա այդ քաղաքում ու որոշ բաներ կսովորի այդտեղի մասին: Ոչ, նա թույլ չտվեց, որ ուրիշ որևէ մեկը տանի իր պայուսակը, ասելով, որ այն շատ ծանր է:
Պարոն Ռալֆ Սփենսերը հաստատվեց Էլմորում: Նա բացեց կոշիկի խանութ: Բիզնեսը լավ էր առաջ գնում: Բնականաբար նա շատ ընկերներ ունեցավ: Եվ նա հաջողակ մարդ էր: Նա հանդիպում էր Անաբել Ադամսի հետ: Նա օր օրի ավելի շատ էր սիրում Անաբելին:
Մեկ տարի էր անցել ինչ Ջիմին այդտեղ էր, բայց բոլորն արդեն հավանում էին նրան: Կոշիկի խանութն էլ լավ առաջ էր գնում: Նա և Անաբելը պատրաստվում էին ամուսնանալ երկու շաբաթից: Պարոն Ադամսը` փոքրիկ քաղաքի բանկիրը նույնպես հավանել էր Սփենսերին: Անաբելը հպարտանում էր նրանով: Նա դարձավ Ադամսների ընտանիքի անդամ:
Մի օր Ջիմին սկսեց նամակ գրել իր հին ընկերներից մեկին, ահա նրա նամակը.
Սիրելի Հին Ընկեր.Ես ուզում եմ հանդիպել քեզ հետ հաջորդ շաբաթ` Սալիվանների վայրում, երեկոյան ժամը տասին: Ես ուզում եմ քեզ տալ իմ գործիքները: Գիտեմ, դու կուրախանաս դրանք ստանալով: Դու չես կարող գնել դրանք հազարավոր դոլլարներով: Ես վերջ եմ տվել իմ նախկին գործին (մեկ տարի առաջ): Ես ունեմ մի հիանալի խանութ: Ես ավելի լավ կյանքով եմ ապրում: Պատրաստվում եմ երկու շաբաթից ամուսնանալ աշխարհի ամենալավ աղջկա հետ:Ես ընդհանրապես ձեռք չեմ տվել ուրիշների փողին: Ես ամուսնանում եմ: Չեմ ուզում տեսնել այն մարդկանց, ովքեր ճանաչել են ինձ իմ նախկին կյանքում: Ասում եմ քեզ` նա աշխարհի ամենահրաշալի աղջիկն է: Նա վստահում է ինձ:
Քո հին ընկեր` Ջիմի
Երկուշաբթի գիշերը Ջիմին ուղարկեց իր նամակը, Բեն Փրայսը գնաց Էլմոր: Նա իմացավ այն ամենն, ինչ ուզում էր իմանալ: Խանութում կանգնելով նա ուշադիր նայում էր Ռալֆ Դ. Սփենսերի քայլերին:
«Դու ամուսնանում ես բանկիրի աղջկա հետ, դու հաստա՞տ Ջիմին ես, ես վստահ չեմ»: Ինքն իրեն մտածում էր Բենը: Հաջորդ առավոտ Ջիմին Ադամսների տանն էր: Նա գնում էր մոտակայքում գտնվող քաղաք, հարսանիքի համար հագուստ գնելու: Նա նաև պատրաստվում էր Անաբելի համար նվեր գնել: Դա կլիներ նրա առաջին ճամփորդությունը Էլմորից դուրս: Մեկ տարի է անցել ինչ նա վերջ է տվել սեյֆ բացելու իր գործին:
Այդ առավոտ Ադամսների ընտանիքը գնացել էր բանկ: Այնտեղ էին պարոն Ադամսը, Անաբելը, Ջիմին և նաև Անաբելի ամուսնացած քույրը իր 5 ու 9 տարեկան աղջիկների հետ: Նրանք անցնում էին Ջիմիի հյուրանոցով, և Ջիմին արագ բարձրացավ իր սենյակ, վերցրեց իր պայուսակը: Հետո նրանք գնացին բանկ: Բոլորը ներս գնացին, Ջիմին նույնպես, չէ որ նա ևս ընտանիքի անդամ էր: Բոլորն էլ ուրախ էին տեսնել գեղեցիկ, հաճելի, երիտասարդ տղամարդու Անաբելի կողքին: Ջիմին դրեց իր պայուսակը:
Անաբելը ծիծաղելով ասաց.
Ի՜նչ ծանր է պայուսակդ, թվում է թե այն լի է ոսկով:
- Ոսկով չէ լցված, այլ իրերով, որոնք պետք չեն խանութին, ես այն վերադարձնելու եմ այն քաղաք, որտեղից բերել եմ: Այսպես ես կարող եմ խնայել սրանք ուղարկելու գումարը: Ես պատրաստվում եմ ամուսնանալ և պետք է սովորեմ` ինչպես գումար խնայել:
Էլմորի բանկը նոր սեյֆ էր ստացել: Պրն. Ադամսն անչափ հպարտ էր, նա ուզում էր, որ բոլորը տեսնեն սեյֆը: Սեյֆը շատ մեծ էր և տեղադրված էր փոքրիկ սենյակում, սենյակն ուներ հատուկ դուռ: Դուռը ամուր փակված էր: Այն բացելու համար ժամանակ էր պետք, անգամ բանկիրը չէր կարող բացել այն: Նա խոսեց այս մասին Սփենսերի հետ, նա այնպիսի տեսք ուներ, ասես հետաքրքված է, բայց այդ ամենը հասկացողի տեսք ընդհանրապես չուներ: Երկու փոքրիկ երեխաները` Մեյն ու Ագաթան խաղում էին այդ ծանր դռնով, այն այսկողմ-այնկողմ տանելով:Նրանք բոլորն էլ զբաղված էին, երբ Բեն Փրայսը մտավ բանկ ու սկսեց նայել իր շուրջը: Նա հարցրեց այնտեղ աշխատող երիտասարդին, թե ով է վերջերս սկսել զբաղվել բիզնեսով: Նա սպասում էր: Սակայն լսվեց կնոջ ճվոց: Նրանք չէին հետևել երեխաներին և ինը տարեկան Մեյը պատահաբար սեյֆում էր փակել իր քրոջը` Ագաթային:
Ծեր բանկիրը փորձեց բացել դուռը: Նա քաշում էր դուռը:
Դուռը չի բացվում, — բղավում էր նա, — իսկ ժամացույցըես դեռ չէի սկսել:
Ագաթայի մայրիկն անընդհատ բղավում էր:
Արագ, — գոռում էր պարոն Ադամսը, — արագացրեք:
Ագաթան վախեցած էր, սեյֆի ներսում շատ մութ էր:
Իմ երեխան, — գոռում էր նրա մայրը, — նա վախից կմեռնի, բացեք դուռը, կոտրեք այն:
Տղամարդկանցից ոչ ոք չի կարող այն կոտրել:
Այստեղ մոտակայքում չկա ինչ-որ մեկը, ով կարողանար բացել դուռը, — ասում էր պրն Ադամսը դողացող ձայնով: — Աստված իմ, Սփենսեր ինչ ենք անելու, երեխան այնտեղ չի կարող երկար ապրել:
Այնտեղ քիչ օդ կա, վախը կսպանի նրան: Ագաթայի մայրիկը վախեցած էր, անընդհատ խփում էր դռանը: Անաբելը դիմեց Ջիմիին, նրա մեծ աչքերը լցված էին վախով, բայց նաև հույսով էլ էին լցված։ Նա մտածում էր, որ այն մարդուն ում սիրուն կկարողանա ինչ-որ բան անել։
- Չե՞ս կարող ինչ-որ բան անել, Ռալֆ, փորձիր
Աղջիկը նայեց նրան տարօրինակ ժպիտով։
- Անաբել, — ասաց նա, — տուր ինձ այս ծաղիկը, որ քո վրա է, կտա՞ս։
Աղջիկն ինքն էլ չհավատաց, որ լսեց նրան։ Նա վերցրեց ծաղիկն ու տվեց տղային, Ջիմին վերցրեց ու դրեց այնպիսի տեղ, որտեղ նա չէր կորցնի դա։ Ռալֆ Դ. Սփենսերը հեռացավ և եկավ Ջիմի Վալենթայնը։
- Բոլորդ հեռու գնացեք դռնից, — հրամայեց նա։
Պայուսակը դրեց սեղանին և բացեց այն։ Հետո նա նայեց շուրջը համոզվելու համար, որ իր կողքը ոչ ոք չկա։ Մյուսնրն ուշադիր հետևում էին, նրանք կորցրել էին շարժվելու ունակությունը։ Մեկ րոպե անց Ջիմին արդեն գործի էր անցել։ Տասը րոպե անց նա վերջացրեց իր գործը, դուռը բացեց, երբեք նա այդքան արագ չէր բացել դուռը։
Ագաթան արդեն իր մոր գրկում էր։ Ջիմին վերջացնելով գործը վերցեց պայուսակն ու գնաց դեպի դուռ։ Ինչ-որ մեկը նրա հետևից կանչեց. «Ռալֆ», բայց նա չկանգնեց։
Դռան մոտ մի մեծ մարդ փակեց նրա ճանապարհը։
Բարև, Բեն, — ասաց Ջիմին, դեռ ժպտալով, — դու այստեղ վերջին անգամն ես գալիս, այդպես չէ՞։ Արի գնանք, հիմա իմ համար մեկ է։
Դուք սխալվում եք այս առումով, պարոն Սփենսեր, — ասաց նա, — ես չեմ հավատում, ես ճանաչում եմ քեզ։
Հետո էլ Բեն Փրայսը դուրս եկավ և շարժվեց դեպի փողոց։
Թարգմանիչ՝ Էմմա Իսախանյան
Աղբյուրը՝ www.lusastx.mskh.am

0 մեկնաբանություն:

Post a Comment